понедельник, 30 сентября 2013 г.
вторник, 17 сентября 2013 г.
Հոգիս է մրսում
Ուզում եմ գրկես ու կրծքիդ հպես,
Քո տաք ձեռքերով մարմինս շոյես,
Համբուրես, տիրե՜ս...
ՈՒ հասկանում եմ. կարոտից է սա,
Իմ ցուրտ օրերի մենակությունից
Հոգի՞ս է մրսում, թե ցուրտ է դրսում...
17.09.2013թ
Ուզում եմ գրկես ու հպես կրծքիդ,
Քո տաք ձեռքերով մարմինս շոյես,
Համբուրես, տիրե՜ս...
կարոտել եմ քեզ ու չեմ հասկանում
հոգի՞ս է մրսում, թե՞ ցուրտ է դրսում...
17.09.2013թ.
воскресенье, 8 сентября 2013 г.
Նանե
![]() |
Հուսահատ ու անզոր հայացքը կախ էր գցել, բան չէր մնում, որ լացեր:
-Հուսիկ եղբայր,- զիլ հնչեց թամադայի ձայնը,- մեզ ներկայացրու էդ խորոտ աղջկան, որ կողիդ ես նստացրել, չե՞ս տենում բոլորին հետաքրքրում է թե վա՞վ ի։
Հորեղբայրը մի ձեռքն առավ գինու բաժակը, մյուսով գրկեց Նանեի ուսերն ու տեղից վեր կացավ:
- Մեր Աշոտի աղջիկն ի, գլուխդ բարձրացրու, Նանե ջան, ընչի՞ կամչնաս:
Խեղճ աղջիկն ավելի ամաչեց, բայց հորեղբոր հուսադրող ձայնն ու իրեն նստարանից վեր հանող ձեռքը ստիպեցին գլուխը բարձրացնել՝ նայել առաջ:
Հաջորդ օրը ողջ քաղաքը ճանաչում էր իրեն:
*******
Ժիրայր
Չէր կարողանում աչքերը կտրել աղջկանից. տեսնես ո՞վ է, հաստատ իրենց քաղաքից չէ, գյուղերից էլ չի լինի, ուրիշ է, լրիվ ուրիշ։ Ինչքա՜ն նուրբ է, փոքրիկ, մեծ֊մեծ աչքերով, սպիտակամաշկ ...
֊Ես Ժիրայրն եմ, արի պարենք, ֊առանց այլևայլության բռնեց աղջկա ձեռքից, պարահրապարակ տարավ։
Նանեն էր, հանդիսության տիրոջ ազգականուհին, բոլոր֊բոլորից տարբեր, ուրի՜շ...
֊արի փախչենք, գնանք՝ կորչենք մթության մեջ։
Նանեի ականջներում քամին սուլում էր Գրիգի լյա մինոր վալսը ու նա ինքնամոռաց պտտվում էր Ժիրայրի շարժումներին համընթաց...
Նոյեմբերյան արևը վերջին ճիգերով իջել էր Կարմիր սարին ու հուրհրատում էր երջանկությունից։ Ներքևում տեղ-տեղ տերևաթափ, դեղին-կարմիր հագած անտառն էր, որ քամուն լռացրել էր, որպեսզի սիրահարներին լսելի ու տեսանելի լինի գետնին թափված տերևների խշշոցը։
Երկնային մի լույս առաջնորդում էր դեպի եկեղեցի։
Ձեռք֊ձեռքի մտան գավիթ, ապա՝ խորան։ Ակամայից դարձան իրար. Նանեն՝ երկչոտ, արցունքի կաթիլն աչքերին, Ժիրայրը՝ վստահ, գորովալից հայացքով։
֊ Տե ՞ր ես,
֊ Տե ՞ր եմ։
֊ Հնազա՞նդ ես
֊ Հնազա՜նդ եմ...
Արցունքի կաթիլը մեծացավ, ծանրացավ, ցայտեց Նանեի այտին...
Ծառերը, Ժայռերի կարմիրը, անգամ Արևը՝ ղողանջում էին, ողջունում նորապսակներին...
******
Նանեն հորեղբորը խնդրեց ետ գնա, վախեցավ որ կբարկանա, եթե Ժիրայրին տեսնի ավտոկայանում, բայց նա լրջորեն որոշել էր աղջկան նստացնել երթուղային ավտոբուս, նոր գնալ աշխատանքի։
Ավտոբուսը եկավ, հորեղբայրը գնաց, իսկ Ժիրայրը չէր երևում։
Նանեն կպել էր պատուհանին. հիմա, ուր որ է, կգա, խոստացել է...
Երթուղայինը շարժվեց, իր հետ տանելով արտասվող Նանեին, որ ոչ մի տեղ չէր կարդացել վատ ավարտով հեքիաթներ:
Ժիրայրի սիրտը գիշերը...
пятница, 6 сентября 2013 г.
Ցավը

Մայրը ձեռքերով հենվել էր պատուհանին, իսկ Ռաֆիկ ձյաձյան մեջքից գրկած նրան հրում էր դեպի պատուհանը: Ամեն հրելուց մաման տնքում էր՝ «աաա՜հ...».
- Մի՛ արա մամայիիիս...
- Շան լակոտ, փախի՛, ես քու՜...
- Բալե՜ս, գնա պառկի...
Սեղմած բռունցքներով, արցունքները մաքրելով Հակոբիկը կծկվեց մահճակալին: Քնով անցավ: Մտքում հորը պատմում էր, թե ոնց էր Ռաֆիկ ձյաձյան մամային ցավացնում:
Առավոտյան ... մամայի ձեռքերի հետքերը մնացել էին պատուհանին: Երեխան նայեց չորս կողմը, վերցրեց առաջին իսկ պատահած լաթն ու սկսեց ջնջել...
Ձեռքի ամեն շարժումի հետ ապակին ճռռում էր՝ «աաա՜հ...»
Подписаться на:
Сообщения (Atom)