понедельник, 30 апреля 2012 г.

ՀԱՍՄԻԿԸ, ՎԱՀՐԱՄՆ ու...


-Հանգիստ թող իմ տղային, նա վաղը չի գա Երևան:
     Հասմիկը հավաքեց Վահրամի համարը, այնտեղից հնչող ձայնն ասաց. -Բաժանորդը անջատել է հեռախոսը… միացրեց համակարգիչը, մտավ հայլանդ, Վահրամը կայքում էր, ուզեց գրել , սակայն նա իրեն սև ցուցակում էր առել:
     Ամեն պատրանք, ամեն երազանք, ամե՛ն, ամե՛ն ինչ հոդս ցնդեց,,, մնաց մի տարածություն, ուր անհասկանալի լռություն էր, ունայնություն ,...
    Անգամ արտասուքն էր սառել... ինչու˚... ինչու˚... ինչու˚ հենց իր հետ... միթե կարող էր Վահրամը թույլ տալ այսպիսի վերջ... ա՛յն Վահրամը, ով արդեն երեխաների անուններ էր որոշում, իրենց բնակարանն էր կահավորում... ինչու˚... ինչու˚... չէ, դա անհնար է, իրեն մի ձայն ասում է որ Վահրամը ...
- Ո՛չ, սա Վահրամը չէ, ո՛չ... Վահրամը չի կարող այսպիսի բան անել,- արտասվում էր Հասմիկը, - նա ինձ կասեր , մի բան կասեր, ինչո˚ւ պետք է երեկ պայմանավորվեր, իսկ հիմա հրաժարվեր,,,, սև ցուցա՜կ, ինքը սև ցուցակու՜մ է.. իսկ նա անվրդով՝ դեռ Հայլանդում ակտիվ է--- ինչպե˚ս կարող է...
   Սիգարետ սիգարետի ետևից վառում էր ու խոհանոցի երկարությամբ քայլում, առանց հողաթափերի, ոտաբոբիկ՝ չզգալով հախճապակյա գետնի սառնությունը...
    Ռեքսը զգում էր Հասմիկի հոգու խռովքը, ամեն կերպ ուզում էր օգնել ու հանգստացնել նրան. Մերթ հոտոտում էր ձեռքերը, մերթ ոտնաթաթերին բարձրանալով լիզում էր դեմքը,
    Տեսնելով որ ոչնչի հասնում, ետ քաշվեց իր գորգի վրա ու մեղավոր սսկվեց...
    Իսկ ինքը նոր զգեստ է գնել, պայմանավորվել մազահարդարի հետ,
- Աստված, օգնիր ինձ... օգնիր ապրել այս գիշերը... (ցուրտ է, մտնեմ տեղերս...), գոնե կարողանամ քնել ...
    Արցունքներն ինքնահոս իջնում էին բարձին...
- Վահրա՛մ- դու այդպիսին չես, դու չես կարող ինձ հետ այդպես վարվել... ես չեմ ուզում դու այդպիսին լինես...
    Արևի մի չարաճճի շող անտեղյակ Հասմիկի ապրումներից, խաղում էր նրա արտևանունքների հետ, խուտուտ տալիս փոքրիկ քիթը։
    Հասմիկը բացեց աչքերը.
   Օրը կեսօր էր, մի ժամից պէտք է կայանար ժամադրությունը...
   Զարմանալիորեն հանգիստ էր... գիշերվա տրամադրությունը տեղի էր տվել... հագավ հողաթափերն ու գնաց լոգարան
- Հիմա ցնցուղ կընդունեմ ու Վահրամ,մտքիցս կլվանամ քեզ ու քո հետ կապված բոլոր երազանքները... էլ չեմ լացելու, երբե՛ք...
   Թաց մազերը ուսերին, ոտքը ոտքին, ձախ ձեռքը հենարան արած աջին՝ ծխում էր Virginia Slims-ի հերթական գլանակն ու նայում ժամացույցին, որ անխնա իրենց չկայացած հանդիպման ժամն էր ցույց տալիս...
   Հանկարծ մի բան գտածի նման վեր թռավ տեղից... մոտեցավ պահարանին, անսովոր առույգությամբ հանեց երեկվա գնած զգեստն ու հագավ այն...
   Հայելուց իրեն էր նայում մի ուրիշ Հասմիկ. Նրա աչքերում նախկին ինքնավստահությունը չէր,.. հաստատակամություն կար այս Հասմիկի աչքերում, իսկ թաց մազերը ավելի վճռական տեսք էին տալիս հայացքին...
  Հեռախոսը երգում էր. իզուր... իրեն զանգող չկա էլ....
   Ռեքսը, որ մինչ այդ ֆսսացնելով քնած էր ձևանում իր գորգին, սկսեց հաչել, ասես Հասմիկի հետ հաշտվելու ու նրան ուրախացնելու առիթ գտավ,
- Լռի՛ր, լռի՛ր ,- վերցրեց Հասմիկը հեռախոսն որ անջատի... նայեց համարին,- սա ի˚նչ անծանոթ համար է,- ու ակամայից սեղմեց պատասխանելու սեղմակին...
- ՀԱՍՄԻ՜Կ, 32 րոպէ է սպասում եմ, մի˚թե չես գալիս,- Վահրամն էր....

- Մայրս զանգել է...,- մոտենալով սեղանին մտածում էր Վահրամը,- ու այդ զանգից հետո ինձ չմերժելը մեծահոգությանդ մասին է խոսում,- ամեն կերպ մոր արարքը փորձելով . արդարացնել.,- համ էլ ի˚նչ բացատրություն, մոր սերը մոլեռանդ պաշտամունքի է վերածվել, նա ամեն կերպ իրեն ուզում է ետ պահել ուրիշ կնոջ հետ կիսելու մտքից... նա Հասմիկի դեմ ոչինչ չունի... թէ˚ ունի... դա իր համար արդեն կարևոր չէ...
   Պատուհանից դուրս հունվարյան արևոտ օր էր։ Արևի մի շող ապակյա սեղանին ճառագում էր ոնց հաստատում այդ մտքերին.
-Հասմիկը պետք է ըմբռնումով մոտենա այդ զանգին...
   Ճանապարհի հոգնածությունը ընդարմացրել էր մարմինը ու նա փակեց աչքերը...  Մարտինի բյակոյի ու մեղրի համադիր համը շատ հաճելի էր...
  Հասմիկը նստեց դիմացի աթոռին ու նայում էր ննջող տղամարդուն, որ իր Վահրամն էր... Ի՛ր Վահրամը...
- Վահրա՜մ,- մատներով շոյելով Վահրամ ձեռքը,- զգուշորեն կանչեց Հասմիկը,- եկե՜լ եմ,- հայացքով կասեցրեց իրենց մոտեցող մատուցողին ու նորից՝,- Վահրա՜մ....
  Վահրամը բացեց աչքերը, ժպտաց աղջկան ու նորից փակեց, այս անգամ ըմբոշխնելով Հասմիկի մատների զգացողությունն ու ձայնի երգեցիկ հնչերանգը...
  Բռնելով աղջկա ձեռքը Վահրամը այնպես ժպտաց, ու Հասմիկը մոռացավ գիշերվա զանգը, տխուր ապրումները...
   Նրանք նայում էին իրար ու չկար էլ ոչ ոք... ... մատները իրենց զգացողությունների մասին խոսում էին սեղմումներով...
   Աշխարհի կենտրոնը Երևանն էր, հետո այս սրճարանն, այս սեղանն ու արևի շողը,
- Արի գնանք,ես ոչինչ չեմ ուզում,- ասաց Հասմիկը,-..
  Այնքան գեղեցիկ էր Հասմիկը... ալիքավոր երկար մազեր՝ անփույթ իջած ուսերին, բաց շագանակագույն աչքեր, մաքուր լայն ճակատ, նրբիկ քիթիկ, իսկ շուրթերը՜... ոնց է ցանկանում համբուրե՜լ...
- Գնանք ,- լուռ արտաբերեց Վահրամը, - արի ...


четверг, 19 апреля 2012 г.




Ես երջանիկ եմ


Ես երջանիկ եմ,
երջանիկ այնքան,
որ բառերն իրենք
գալիս են շուրթիս
ու երգ են դառնում:

вторник, 17 апреля 2012 г.



Թեկուզ ժպիտս արցունքախառն է
ու կարոտով լի,
Ես նախընտրում եմ ապրել ու լինել
միայն քո կողքին





Գիշերվա երկնի անծիր մութերում,
անթիվ-անհամար աստղերի բույլում
մեկին եմ փնտրում, իմ ԼՈՒՍԱՏՈՒԻՆ.
Իմ Լուսատուին ես կորցրել եմ
արդեն քանի՜ օր... աստված իմ,
գուցե նա վա՞յր է ընկել... 

Միայն թե, ո՛չ դա...

воскресенье, 15 апреля 2012 г.

вторник, 3 апреля 2012 г.

տարեդարձի նվեր Լուսինից




ԳԱՐՈՒՆ-ԿԻՆ



ՄԵՂՄԻԿ ԳԱՐՈՒՆ



Գարուն է եկել ու չի հեռանում,
Այնքան սիրուն է Գարունն այդ մեղմ,
Որ աչքերն իմ չեն ուզում փակվել,
ՈՒ նայում են աշխարհին այլ կերպ...

Թեպետ սիրուն է,
Բայց տարօրինակ բան կա նրանում,
Առեղծվածային շղարշն է պատել
Գարնանն այս սիրուն...

Բայց առեղծվածն այս 
Չեմ հասկանում ես,
Չեմ էլ ցանկանում հասկանալ գուցե,
Քանզի չքնաղ է Գարունն այս մեղմիկ

Տարոն Սարգսյան








ԺՊՏԱ


Դե ժպտա Արև, որ ես էլ ժպտամ,
Շողերով ոսկի այցի եկ նորից,
Խինդով ու երգով Աշխարհը լցրու,
Քո լույսով հոգիս ջեմացրու կրկին…

Դե ժպտա երկինք Արևի լույսով
Թող ծաղկեն ծառերը կրկին,
Դաշտերը թող պատվեն ծաղկունքով
Ու բույրով լցվի աշխարհն ամենուր…

Դե ժպտա դու ինձ, որ ես էլ ժպտամ,
Որ նորից սիրեմ ու լույսը զգամ,
Թող սիրտս նորից զարկի քարացած
Քո ոսկի շողից աչքերս ՝ բանամ…

Ժպտացեք մարդիկ միմյանց դուք հաճախ
Ու ձեզ էլ կժպտան բոլորը`
Երկինքը, Արևը, մարդիկ
Ու Բնությունը իր ողջ էությամբ՝'
Գարնան ժպիտով: 

Արմեն Մխեյան

քո անունը


Ժպտա...

Չէ՞ որ դեղինը ժպիտի գույնն է,
Դեղնակարմիրը՝ մեղմ շառագույնի,
Բոսորագույնը՝ սիրո խոնջանքի.
Իսկ այդ ամենը այս տերևում կա -
ՈՒրեմն Սիրտդ ժպիտով լցրու՝
Որ Սերը շուտ գա


բայց խոսուն՝
ինչպես սոսափն անտառի
իրիկվա հովին:







- մեջքդ շատ բարակ,
քնքուշ գեղուհի,
քամին չի լալիս,
տրտում է նա քիչ...





ետ դարձի՛ր 
արի՛,
ետ արի՛, սիրու՛ն

Այնպես կուզեի փարվեի կրծքիդ ու մեղմ գգվեի...

ու տեսնեի քեզ իմ փակ աչքերով...
ու լսեի ես քնքշանքդ գորով քո իսկ շուրթերից ...

իմ հրաշք, իմ սեր, իմ անգի՜ն




մտքերդ խռիվ
անձրևին տված 
քայլում ես, քայլում...

անգամ աձրևը մեր խռով հոգու 
մտքերը անսանձ մեկնել չի կարող...



Դալուկ քո դեմքը
Արևին պարզիր,
քանզի  արևը
պախրա աղջկան
աշնան շողերով՝
շա՜տ է սազական...


աշնան շղարշ ես դու կրկին հագել,
սակայն մարմինդ ու աչքերդ են՝ Գարուն



Երկու տերև՝ դեղին, կարմիր
պատսպարված մութ փչակում՝
տապ են արել աշնան քամուց.

Երկու տերև ցուրտ գիշերով

իրար հպված ջերմ քնքշությամբ՝
համբուրվում են ինքնամոռաց.

Երկու տերև արշալույսին

փոշի դարձած բոսորագույն՝
սիրով տարված մեկ են դառել՝.

սիրով նվիրում եմ  Աննային







Տերև վարսերդ անփույթ արձակվել

ու պար են բռնել քամու սուլոցի նվագին հլու...

բարձր ամպերից անձրևը թափվում,

խառնվում է պարին... ի՜նչ գեղեցիկ է ...

Արի, սիրելիս, մենք էլ միանանք

աշնան անտառի այս վայրի պարին ...



Աշուն է, անձրև ու տերևաթափ ...





Թե ուզում ես
ինձ երջանիկ տեսնել,
սեղմիր կիպ կրծքիդ ...
ու շշնջա լուռ
բառերն հավատի...



Անհուն կարոտ է իմ հոգում
ու ես թախծում եմ, 
անվերջ՝  թախծում ...

понедельник, 2 апреля 2012 г.







ԿԱՐՈՏԻՍ ԳՈՒՅՆԵՐԸ 


Սիրտս լեցուն է անհագ կարոտով,
ու Կարոտն այդ ինչ-որ գույն ունի.


Շուրթերդ եմ ուզում՝ քաղցր ու փքուն, համբույրիդ համով ,
Ու կարոտն իմ կարմիր գույն ունի շուրթերիդ նման,
ինչպես ճաք տված Նուռը աշունքին:


Աչքերդ մովի, որ որոնում են աստղերից անդին, տիի եզերքում
տեսիլքս ամպե, ու կարոտս այդ այնքա՜ն ճերմակ է,
ինչպես ծաղիկը գարնան զարթոնքին:


Սիրով եմ հիշում հայացքդ անմե՜ղ, թախիծով լեցու՜ն, սպասումով լի
հառած դեպ հեռուն… կարոտն հայացքիդ երկնի գույնն ունի,
ինչպես դալուկը սիրո արբունքին:


Արևն իր շողն է պահ տվել հոգուդ, ու հորդում է այն դեպի քո սիրտը,
որ հետո ժպիտ դառնա լույս դեմքիդ… Կարոտում եմ ես ծիրան ժպի՛տդ,
ինչպես Արևը անամպ երկնքին:


Բույրդ եմ զգում իմ երազներում, ու այն տանում է հոգուս խռովքին,
որ տարածվում է արյանս հոսքով… կարոտս բույրիդ բորբ շառագույնն է,
ինչպես բերկրանքի հևքը խոնջանքին…



Սիրտս լեցուն է անհագ կարոտով,
ու Կարոտս այդ քանի՜ գույն ունի…





Նվիրում եմ իմ սիրելի Թամարին






Իմ երազանքի կապույտ մշուշում
Տարբերում եմ ես քո ուրվագիծը,
Որ եթերաքայլ մոտենալով ինձ
Կրկին մշուշվում, անէանում է…
Ես ձանձրանում եմ այսպես ապրելուց
ՈՒ կասկածում եմ, որ դու մշուշ ես…

8 օր Փարիզում





Բարև՛, Ալեքսանդր.

Գիտեմ որ Հայաստանի ժամանակով առավոտյան 8-ին է թռիչքը:

Բարի ճանապարհի մաղթանքիս կցում եմ մի նամակ, որ պիտի կարդաս, երբ ինքնաթիռն արդեն օդում լինի:

Ուզում եմ  նամակս
 հետդ բարձրանա երկինք ու այնտեղ  ընկերդ լինի: Կարծում եմ համաձայն ես: Միգուցե այդպես քեզ համար կարճ լինի ճանապարհը. Ինչևէ , ես սա անում եմ ուզենալով ու հիմա կփորձեմ գրել: Նախորոք ասեմ, որ այն չեմ կարդալու, եթե կլինեն սխալներ, չես նկատի… այսպես..

Ահա առաջին առաջարկը, որ  անում եմ,.

Ես երբեք չեմ եղել Փարիզում, այն ինձ համար անհնար մի բան է ու որոշեցի տեղավորվել քո մտքում ու  հետդ գալ… իմ ներկայությունը քեզ կազատի այն տհաճ իրողությունից, որ ճանապարհի ընկերներդ քեզ անցանկալի մարդիկ են, քանի որ զբաղված կլինես ինձ պատմելով այն ամեն զգացողությունների մասին, որ կապված են թռիչքի հետ:

Շատ վաղուց ինքնաթիռ չեմ նստել ու հիմա մի քիչ շփոթված եմ…

… դու կտեսնես կապույտ երկինքը, որ քո աչքերի գույնն ունի … ու մի վհատվիր, որ  Ալեն Դելոնի նման չես, նա ինձ այնքան ել գեղեցիկ չի թվում, առավել ևս, նա երբեք 
ինձ չի ասի  «բարև Աստղիկ ջան», այո՛…

Ես կլինեմ Փարիզում աշնանը,
Ուր կապույտ երանգ կլինի ամենուր,
Քանզի քո աչքերում կլինեմ ես՝
Որ գույնն ունեն կապույտ անծիրի….

(սա քեզ էքսպրոմտ՝ խենթության հաջորդ արտահայտումը)

Ես ուզում եմ տեսնել թե ինչպիսին են ամպերը վերևից ու դու այդ մասին էլ ինձ կպատմես::

Հետո օդանավի աղջիկները քեզ կհյուրասիրեն ու դու կվերցնես ինչ որ մի հյութ, նախընտրիր ցիտրուսային, ես դրանք եմ սիրում:

8 օր կլինես Փարիզում ու այդ օրերը ավելի կհեռացնեն քեզ ինձանից, ու որպեսզի չտխրեմ,  երբեմն կնայես հայելուն, որքան էլ որ չես սիրում: Չէ՞ որ ամեն օր պետք է սափրված լինես ու այնտեղից ինձ կժպտաս:  Ես այստեղ կզգամ (պիտի ասեմ որ այն պահերին, որ դու ինձ նամակ ես գրում, ես այստեղ ահավոր կարմրում եմ (դու ասում ես կարմրվում…): Ու երբ ստուգում եմ փոստը, ժամանակի առումով սխալված չեմ լինում: Ու այն օրն էլ, որ լուսադեմից առաջ զարթնել էի,  ձայն էի լսել ու կարծում եմ դա քո ձայնն էր. ահա այդպես…

Այնուհետև. Եթե կունենաս ժամանակ, գոնե մեկ անգամ կքայլես Սեն գետի ափով ու կողջունես նրան իմ կողմից ու կասես, որ ես շատ կուզենայի իրեն տեսնել ու հիմա նա պիտի այնպես տպավորվի քո աչքերում, որ ինձ տեսանելի լինի:

Ամեն գեղեցիկի մասին այդ քաղաքում դու կպատմես ինձ, երբ կունենաս այդ ժամանակը:

Ես տալիս են  անունդ բարձրաձայն ու ուզում եմ դու այն լսես, այսպես ՝ ԱԼԵՔՍԱ՛ՆԴՐ … Ասել եմ չէ՞, ինչ հաճույքով եմ գրում  անունդ… դու միակ Ալեքսանդրն ես, որ ես ճանաչում եմ ու միակ մարդն ես, որ ունի կապույտ աչքեր ու կարողացել է իմ խենթ հոգուն արթնանալ ներշնչել:

Գիտե՞ս, ես իհարկե դա չեմ անի, բայց ուզում եմ ամեն քայլափոխի ասել, որ դու կաս ու գնում ես կարևոր գործեր անելու մեր երկրի համար, մեր Հայաստանի, որին երկուսս էլ սիրում ենք: Խնդրում եմ, մի փորձիր ընդմիջել ինձ քո համեստությամբ: 

Իսկ քո հետ եկողները չէ՞ որ գոռոզանում են հենց այդ մտքից, չնայած միայն Փարիզում լինելու համար են գալիս… այսինքն, չգիտեմ…):

Քանի՞ ժամ է թռիչքը… ես առանց ձանձրանալու շատախոսում եմ … դե ես 20+ տարեկան եմ ու այդ պատճառով հիմա անօգնական վիճակից մի քիչ արցունքոտվում եմ ,

Անհուն կարոտ է իմ հոգում
Ու ես թախծում եմ, անվերջ թախծում


Ալեքսանդր, մեր նամակագրությունը հասկանալու համար ես դեռ ժամանակի պահանջ ունեմ, բայց և՛ ուզում եմ գրել, և՛ ստանալ, ու թե ինչու՞, չեմ ուզում մտածել այդ մասին … դե հիմա ինչ կմտածես իմ իմ մասին, ես հանկարծ փոշմանեցի որ քեզ գրում եմ այս նամակը… չեմ ուզում այսպես…

Սակայն քեզ խոստացել եմ, ետ չեմ նայում. հաշվում եմ մինչև 7 ու… ահա, շարունակում եմ.

Չե՞ս ուզում մի քիչ ննջել… ավելի հարմար տեղավորվիր նստատեղում. այո, լավ է… ես չգիտեմ գուշակու՞մ եմ, թե՞… ժպտա՜, ես դա էի ուզում, մերսի՜…

Երևի այդ քաղաքում բոլոր կանայք գեղեցիկ են, օդը ներծծված է անուշահոտություններով… ու չկան բարդույթներ … Փարիզն ես այդպիսին եմ պատկերացնում …

Ինձ թվում է այդ 8 օրերը հավիտենական են լինելու, ինչու՞… չէ՞ որ ինձ ու քեզ անհրաժեշտ քո համակարգիչը քո հետ է, իմը՝ իմ տանը…

Այս օրերին ես դառնալու եմ համակ ուշադրություն ու կպչելու եմ հեռուստացույցին.: Միգուցե պատահականորեն ինչ-որ մի խենթ օբյեկտիվ քեզ նկարի՞ ինձ համար՝ առանց քո գիտության …

Ալեքսանդր, խնդրում եմ, երբեմն-երբեմն կգտնես ինձ համար ժամանակ, ես, ես… ես… կարծես թե սիրտս նվաղում է այս պահին… ու՞ր եմ գնում քեզ հետ, ի՞նչ է կատարվում իմ հետ… ու ինչե՞ր եմ գրում հիմա ես քեզ ու ինչու՞… հավանաբար ասում եմ բաներ, որ մտածում են միգուցե, բայց բարձրաձայն չեն ասում, իսկ խենթերը ասում են. ահա, պարզվում է ես գրում եմ քեզ, բայց ինքնաարտահայտվում եմ,…լավ է ես հիմա ավարտեմ աս նամակը:

Ժպտա ինձ ու… ես էլ եմ ուզում ժպտալ … ԱԼԵՔՍԱ՛ՆԴՐ… եթե քո անունը լիներ ավելի երկար, միևնույնն է, ես այն հաճույքով եմ արտասանում…

Քեզ հաջողություններ եմ ցանկանում, անհոգ օրեր ու վայելիր Փարիզը բոլոր հնարավոր պահերին:

Բարի՜ վայրեջք:






Շատ սիրով, լայն ժպիտով  ու արդեն կարոտով՝ Աստղիկ





ՓԱՐԻԶ ԻՆՁ ՀԱՄԱՐ

Ես կլինեմ Փարիզում աշնանը,
ՈՒր կապույտ երանգ է ամենուր.
Քանզի քո աչքերում կլինեմ ես,
Որ գույնն ունեն կապույտ անծիրի...
....................................................................

 Աչքերիդ կապույտ անծիրում
Փարիզը ես տեսա աշնանը,
Ու Սենը ես տեսա գիշերով
Աչքերիդ կապույտ անծիրում...

Սենի հայելին աստղազարդ,
ՈՒ աշտարակը Էյֆելյան,
Աչքերիդ կապույտ անծիրում
Ինձ համար Փարիզ են նկարում...

Տեսնում եմ հայացքդ սևեռուն
Սենի խոր ջրերին հառած,
Իսկ նա կարծես թե մոլորվել
ՈՒ էլ չի գնում առաջ...

Դու պատմում ես նրան այն մասին,
Որ փոքրիկ աղջիկ եմ ես հեռվում,
Ու կապույտ աչքերիդ անծիրում
Իր տեսքով Փարիզ եմ ես փնտրում...

Իմ սիրտը նվաղած, վիրավոր
Խոսքիդ գգվանքին է կարոտ,
Գորովանք, քնքշանք է հարկավոր
Իմ սրտին նվաղած, վիրավոր...

Ահա Փարիզ, Սեն. միատեղ
Գիշերվա լույսերով ողողված՝
Աչքերիդ կապույտի անծիրով
Ինձ համար Փարիզ են նկարում...






նոյեմբերի 29, 2008թվական













Կասկածում եմ ես

քո շարժումներին,

բա՞ ն է պատահել...

միգուցե թողնել՝

գնա՞ լ ես ուզում...

-Գնա, սիրելիս,

սրտանց եմ ասում...

ես օրհնում եմ քեզ

ու ճանապարհդ...

միայն թե չգաս,

էլ ետ չդառնաս,

թե չէ օրհնանքս

իսկույն կփոխվի՝

անեծք կդառնա...

Գնա՛, ետ չգա՛ս...



հունվարի 5, 1982թ.




Կինն ու կատվիկը

Կատվիկը նստել  տխուր ու նայում էր ճանապարհին՝ այնտեղ հարազատ հոգի գտնելու հույսով:
Կինը քայլում էր ու չափազանց մտազբաղ էր։
- Բարև, - թույլ մլավեց կատվիկը…
Կինը քայլում էր ու չքշեց կատվիկին իրենից։ Կատվիկն ուրախացավ, ավելի ինքնավստահ մոտեցավ կնոջը,  սկսեց նրան համաչափ քայլել՝ ամեն կերպ հուսալով ուշադրության արժանանալ.

- Փիսո՛, դու գիտես որ ես կատուներին ատում եմ , - կատվիկի քսմսվելուց 
խուսափելով՝ առաջ քայլեց կինը.
- Ես եկել եմ քեզ հետ հաշտվելու, դու այն ժամանակ սխալ ես հասկացել ամեն ինչ,- կարկամելով մլավեց կատվիկը,- ես ուզում էի նրան փրկել, հավատա՛ ինձ։
- Ինչու ՞ ես այդ մասին հիմա ասում, փիսո՛, իմ կյանքից կորել է 12 տարի, - շարունակեց քայլել կինը։
- Դու այն ժամանակ չէիր ընդունում ինձ, բայց այսօր պիտի լսես,- պոչը տարուբերեց  կատվիկը.
Քայլում էին կինն ու կատվիկը ու ամեն մեկն իր մտքերի հետ էր։
- Փիսո՛, ի՞նչ անեմ, ասա՛, ես կորցնում եմ առողջ դատելու կարողությունը,- մտածում էր կինը, ու թվում էր, որ նա դեռ չի ներել կատվիկին.
- Ամեն ինչ առջևում է, սպասի՛ր,- գրեթե ընկնելով ոտքի տակ՝ խույս տվեց կատվիկը
- Փիսո՛, քեզ ո՞վ ուղարկեց ինձ մոտ,- հանկարծ առկայծեց կնոջ միտքը։
- Քո հոգու կանչը,- կանաչ աչքերը փայլեցրեց կատվիկը։
Քայլում էին կինն ու կատվիկը ու ամեն մեկն իր մտքերի հետ էր։
- Ինչի՞ց ես վախենում,- անվստահ մլավեց կատվիկը…
- Ուզում եմ արտասվել,- արցունքախառն աչքերը թաքցրեց կինը,- ես գտել եմ իմ կորցրած հավատը, փիսո՛, ես պիտի փայփայեմ այն, պիտի ամուր պահեմ այն, իմ արցունքներն երջանկությունից են։
- Եթե ուզում ես, լացի՛ր,- առաջ անցավ կատվիկը։
- Փիսո, ուզում եմ քեզ համբուրել,- դանդաղեցրեց քայլքը կինը։
- Ես այսօր սպասում էի քեզ, թույլ տուր քո ընկերը լինել,- շրջվեց ու ընդառաջ եկավ կատվիկը։
Քայլում էին կինն ու կատվիկը ու ամեն մեկն իր մտքերի հետ էր…
- Փիսո՛, վաղը ես քեզ պանիր կբերեմ, իմ սիրած պանրից,- բարձրաձայնեց կինը։
- Եթե վաղը չգամ, չտխրես, ես մի ուրիշ օր էլի կգամ քեզ ընկերանալու, - իր լեզվով մլավեց կատուն, որ հանկարծ հիշել էր իր ցանկությամբ երբ և ուր լինելու կատուների կանոնը։
Ուշ էր, կինը վերադարձավ տուն, իսկ կատուն երջանիկ՝ տարիներ հետո կնոջ հետ հաշտվելու մտքից, գնաց մյուս կատուների հետ կատվություն անելու….

նկարը Մարիետա Հակոբյանի









Ես եմ՝ ՍԵՐԸ




Սիրտդ բացի՛ր, ես եկել եմ,

Տեղ տուր այնտեղ ինձ, հոգի՛ս...

Գիտե՞ս, ով եմ.

Ես արցունքն եմ վճիտ աչքիդ,

Խոր հոգոցն ու հառաչանքն եմ,

Թույլ ճիչն եմ ես հոգուդ խորքից։

Մեղմ ժպիտն եմ, դյութիչ երգն եմ,

Տաք համբույրն եմ սառը շուրթիդ.։

Աստղիկն եմ ես երկնից իջած,

Արևի շող, ջերմություն եմ,

Կանաչ ծիլն ու բողբոջն եմ ես,

Ձնծաղիկն եմ ձյունից ծնված,


և վերջապես

Ես հավատդ եմ՝ գարնան շնչով...

Դե, սիրտդ բաց, ես եկել եմ.

Ես եմ՝ ՍԵՐԸ ...







օգոստոս, 2011թիվ

CLUMNEA CONSANGUINEA-ՅԻ ԿԱՐՄԻՐ ՍՐՏԻԿՆԵՐԻ ՀԵՔԻԱԹԸ








                                             Մեծ իրարանցում էր պարտեզում:


Զատիկներրը հարսանիք էին տոնում:
Հրավիրել էին բոլոր հարևան բզեզներին ՝զատիկներին, թիթեռներին, մորեխներին, մրջյուններին, մեղուներին, ճպուռներին…

Ամեն մեկը հագել էր իր ամենափայլուն զգեստը, նորաձև սանրվածքներ արել ու ամեն կերպ աշխատում էր հաճոյանալ հարսիկ Զատիկին, ով գլուխը կորցրած սիրուց, ոչ ոքու չէր լսում ու միայն ժպտում էր…

Փեսան վայրկյաններ էր հաշվում… ուզում էր շուտ վերջանար հարսանիքը… ուզում էր գգվել, համբուրել սիրեցյալին, զգալ նրա շունչը, բույրը… վայելե՜լ …

… ու հանկարծ մի միտք ճառագեց նրա գլխում. փախցնել իր սիրուհուն…
- Արի փախչենք,- շշնջաց հարսիկի ականջին ու ամուր սեղմեց  ձեռքը.

- Ինչպե՞ս, ինչու՞ փախչենք,- շողարձակեցին Հարսիկի աչքերը:
- Ես ու իմ գեղեցկուհին ուզում ենք վալս պարել,- գոչեց Փեսան բարձրաձայն:

Վալսի հնչյունների ներքո պտտվում էին  սիրահարները: Հարսիկը փակել էր աչքերը,  սիրեցյալի բազուկներին ապավինած չէր զգում գետինը … ու երբ սթափվեց, հասկացավ որ իրենք  օդում են:

- Ահա իմ սիրելի Columnea consanguinea-ն, այն կլինի մեր սիրո առագաստը,- 
ասաց Փեսան, մատնացույց անելով անտառի բացատը, ուր կանաչին էին տալիս բազմաթիվ թփեր:



- Օ՜, հեքիաթայի՜ն է, - երջանիկ հառաչեց Հարսիկը…

Սիրահարներն  իջան ամենամեծ տերևներով թփին ու վայելեցին սերըզեփյուռի մեղմ նվագակցությամբ:



Սիրո  հեքիաթ էր ողջ գիշերը:

Արևածագին խոնջացած քնով էին անցել  նորապսակները:
Դաժան էր Կալիբրին. Ինչպե՞ս իր թռիչքի բարձրությունից նկատեց նրանց ու սրնթաց իջավ դեպի…
Զատիկներից մեկական թևիկ պոկվեց ու ընկավ Columnea consanguinea տերևին՝ ասես մի կարմիր սրտիկ ու մնաց որպես հավերժական սիրո խորհրդանիշ...

Անցել են հազարամյակներ…
Ամեն Գիշեր սրտիկը  Զատիկների տեսքով կենդանանում է ու Գիշերը նրանցն է:
 ՈՒ ՍԵՐ է, ՎԱՅԵԼՔ :



Տխուր վերջաբանով ՝ ԲԱՐԻ ՀԵՔԻԱԹ ( ինձ հուշեցին՝մեծահասակների համար)
հեքիաթը նվիրում եմ սիրելի Lilechka -յին 25.03.2012թ





Ի՞նչ է կատարվում,-

Հոգիս ու սիրտս

Ձայն-ձայնի տվել՝

Մի երգ են երգում

Անհունի մասին՝ ինձանից գաղտնի ...

Ես զարմացած եմ, -

Հոգուս ու սրտիս

Հնարքով կախարդ

Երգն այդ դյութական՝

Երկու նոտա են հնչեցնում միայն ...


Հոգիս ու սիրտս ...
Անհունի մասին ...
Ինձանից գաղտնի ...
Երկու նոտայով ...
Այդպես լինու՛մ է ...



1-3 փետրվարի, 2009թ.


ԱՇՆԱՆԱՅԻՆ ՌՈՄԱՆՍ՝  որ Ես երգում եմ

Աշունը երբեք գարուն չի բուրում,
Աշունը գարնան զարթոնք չի սիրում,
Աշունը հավատ ինձ չի ընծայում,
Աշունը ձմռան ավետն է բերում.

Աշնանը այնպես թախծում է հոգիս,
Աշնանը այնպես տխրում է հոգիս,
Աշնանը այնպես ցավում է հոգիս,
Աշնանը այնպես լալիս է հոգիս.

ՈՒ այսպես աշունն հալածում է ինձ,
Գունեղ դեղինով խաբում է կրկին,
Մութ գիշերներով, ցուրտ քամիներով
Պարուրում է ինձ, վախեցնում կրկին.

Աշունը երբեք գարուն չի բուրում,
Աշունը գարնան զարթոնք չի սիրում,
Աշնանը այնպես ցավում է հոգիս,
Աշնանը այնպես լալիս է հոգիս...

Աշունը անչափ բարի է դարձել...
- Աշուն, սիրելիս, անփորձ շուրթերիս
Համբույր դրոշմիր էլի ու էլի
Իմ սիրելիի անեղծ շուրթերով...

Աշունը անչափ թովիչ է դարձել՝ գարուն է բուրում,
Աշունը անչափ անկեղծ է դարձել՝ հավատ է սփռում,
Աշունը անչափ խոսուն է դարձել՝ հույսեր է բերում,
Աշունը անչափ բարի է դարձել... սեր է շռայլում...


1987-2008