Կինն ու կատվիկը
Կատվիկը նստել տխուր ու նայում էր ճանապարհին՝ այնտեղ հարազատ հոգի գտնելու հույսով:
Կինը քայլում էր ու չափազանց մտազբաղ էր։
- Բարև, - թույլ մլավեց կատվիկը…
Կինը քայլում էր ու չքշեց կատվիկին իրենից։ Կատվիկն ուրախացավ, ավելի ինքնավստահ մոտեցավ կնոջը, սկսեց նրան համաչափ քայլել՝ ամեն կերպ հուսալով ուշադրության արժանանալ.
- Փիսո՛, դու գիտես որ ես կատուներին ատում եմ , - կատվիկի քսմսվելուց
- Ես եկել եմ քեզ հետ հաշտվելու, դու այն ժամանակ սխալ ես հասկացել ամեն ինչ,- կարկամելով մլավեց կատվիկը,- ես ուզում էի նրան փրկել, հավատա՛ ինձ։
- Ինչու ՞ ես այդ մասին հիմա ասում, փիսո՛, իմ կյանքից կորել է 12 տարի, - շարունակեց քայլել կինը։
- Դու այն ժամանակ չէիր ընդունում ինձ, բայց այսօր պիտի լսես,- պոչը տարուբերեց կատվիկը.
Քայլում էին կինն ու կատվիկը ու ամեն մեկն իր մտքերի հետ էր։
- Փիսո՛, ի՞նչ անեմ, ասա՛, ես կորցնում եմ առողջ դատելու կարողությունը,- մտածում էր կինը, ու թվում էր, որ նա դեռ չի ներել կատվիկին.
- Ամեն ինչ առջևում է, սպասի՛ր,- գրեթե ընկնելով ոտքի տակ՝ խույս տվեց կատվիկը
- Փիսո՛, քեզ ո՞վ ուղարկեց ինձ մոտ,- հանկարծ առկայծեց կնոջ միտքը։
- Քո հոգու կանչը,- կանաչ աչքերը փայլեցրեց կատվիկը։
Քայլում էին կինն ու կատվիկը ու ամեն մեկն իր մտքերի հետ էր։
- Ինչի՞ց ես վախենում,- անվստահ մլավեց կատվիկը…
- Ուզում եմ արտասվել,- արցունքախառն աչքերը թաքցրեց կինը,- ես գտել եմ իմ կորցրած հավատը, փիսո՛, ես պիտի փայփայեմ այն, պիտի ամուր պահեմ այն, իմ արցունքներն երջանկությունից են։
- Եթե ուզում ես, լացի՛ր,- առաջ անցավ կատվիկը։
- Փիսո, ուզում եմ քեզ համբուրել,- դանդաղեցրեց քայլքը կինը։
- Ես այսօր սպասում էի քեզ, թույլ տուր քո ընկերը լինել,- շրջվեց ու ընդառաջ եկավ կատվիկը։
Քայլում էին կինն ու կատվիկը ու ամեն մեկն իր մտքերի հետ էր…
- Փիսո՛, վաղը ես քեզ պանիր կբերեմ, իմ սիրած պանրից,- բարձրաձայնեց կինը։
- Եթե վաղը չգամ, չտխրես, ես մի ուրիշ օր էլի կգամ քեզ ընկերանալու, - իր լեզվով մլավեց կատուն, որ հանկարծ հիշել էր իր ցանկությամբ երբ և ուր լինելու կատուների կանոնը։
Ուշ էր, կինը վերադարձավ տուն, իսկ կատուն երջանիկ՝ տարիներ հետո կնոջ հետ հաշտվելու մտքից, գնաց մյուս կատուների հետ կատվություն անելու….
նկարը Մարիետա Հակոբյանի
նկարը Մարիետա Հակոբյանի
Комментариев нет:
Отправить комментарий