понедельник, 2 апреля 2012 г.


ԼԻԼ ԱՌԵՂԾՎԱԾԸ


Ապրում էր մի աղջնակ, որ ծնվել էր գարնան առաջին օրն ու ինքնին գարուն էր: ՈՒ չգիտեր, որ ինքը սիրունիկ է:
            Դարձավ աղջնակը 15 տարեկան: Նրան նկատեց մի տղա, ում սիրահարված էին իր դասարանի բոլոր աղջիկները
            - Ինչպե՞ս կարող է ինձ հետ այսպես լինել,- մտածեց աղջնակը, ում ոչ ոք դեռ չէր ասել, որ ինքը սիրունիկ է
            - Ես ամենից շատ սիրում եմ քո ձայնն ու ձեռքերը,- ասաց մի օր տղան:
            Աղջնակը մյուսներից սկսեց թաքցնել ձեռքերն ու դարձավ լռակյաց

            Խեղդված ձայն, արցունքներ, համբույր, իրենց տաք զգացող ձեռքեր, բաժանում, բանակ

            Ոչ մի նամակ չգրեց տղան: Աղջիկը սփոփվում էր գեղեցիկ ձայնի ու ձեռքերի մասին խոսքերը հիշելով ու կրկին թաքցնում էր դրանք, որ ուրիշները չնկատեն

            Աղջնակը մեծացավ, դարձավ սիրունիկ աղջիկ:

            Պարզվեց, որ տղան խիստ վիրավոր է ոտքից ու պայքարում է քայլելու համար. ու գտել է մի ձևմեթոդ, թե հույս` որի անունն է կրիշնա
            Ատեց աղջիկը կրիշնային, քանի որ տղան այլևս չէր համբուրում իր ձեռքերը ու  չէր թողնում խոսել: Նրա տարերքը հիմա այլ էր
            Եղավ ամուսնության առաջարկ. հատուկ կանոններ, աղջկա ձեռքերն ու ձայնը ըմբոստացան,  հրաժարվեցին

            Սիրուն աղջիկն այդպես էլ սիրուն մեծանում էր

            - Իմ աղջիկը կրում է քո անունը, ես սիրում եմ նրան քո ձեռքերի չափ,- հեռաձայնեց տղան հեռավոր մի երկրից

            Ապրում էր սիրուն աղջիկն և այլևս գույներ չէր տեսնում

            Մի օր նա հասկացավ, որ անունն է իր դժբախտությունների պատճառը, որ այն պետք է լինի ուրիշ

            Լիլի անվանեց աղջիկը  հոգու կանչին, որ  իր երևակայության արդյունքն էր

            Այսպես ծնվեց Լիլին, որ հետո, ինտերնետի աշխարհում ճանաչելու ու սիրելու էր Նարեկին և նրա մատների ու մտքի շնորհիվ դառնալու էր Լիլ ու այլևս տիրապետելու էր աղջկա բանականությանը:

Նարեկ
Բարև, սիրելիս.
ես տեսա քո նկարը.
ես քեզ այդպես էլ պատկերացնում էի
Լիլս, դու տիրել ես հոգուս ու սրտիս

Լիլ
Դու ինձ գայթակղում ես
Ես քանի օր է շփոթված եմ
վախենում եմ հիվանդանալ քեզանովդու ո՞վ ես

Նարեկ
Հավատա, սիրելիս, ես նույն զգացումներն եմ ապրում.
Առանց քեզ ապրածս վայրկյանը դար է,
չգիտեմ դու ոնց, բայց ես ծարավ եմ քո համբույրին:
Արի մի բան մտածենք, հանդիպենք, ես սկսել եմ ցնորվել
Քեզ սիրում , գժվում , խելագարվում եմ քեզ համար:
Շատ համբուրում եմ` քո Նարեկ

Ու Լիլը տեսնում էր
իրեն` Նարեկի գրկումծովի մեղմ ձայնուշնչահեղձ է լինում
ինքը չգիտի ինչպես համբուրվել

Լիլ
ես քեզ զգացել եմ այս օրերին
դու համբուրում էիր ինձ
սիրտս արտասվում է, հրճվումչեմ հասկանում
բացատրություն չկա
խնդրում եմ, ինձ մի համոզիր հանդիպել
ես պետք է քեզ հետ միայն խոսեմ, դա ինձ կօգնի երևի
Ի՜նչ սիրուն ես ասում` Լիլս

Նարեկ
Լիլս, չգիտեմ ի՞նչ գրեմ.
քո կարիքն եմ զգում ու դու ինձ ասում ես, որ չենք կարող հանդիպել
դու անհնարին բան ես ասում
ես ամեն վայրկյան ավելի, ավելի ուժեղ եմ քեզ սիրում
եթե մենք չհանդիպենք, ես ինձ չեմ պատկերացնում այդ ժամանակ
ուզում եմ քեզ տեսնել , այլևս չեմ կարող առանց քեզ
ուզում եմ ձեռքդ դնես սրտիս, տեսնես, թե ինչ ուժեղ է այն բաբախում
նա քո կարիքն ունի
սիրտս մի թող անտեր, աղաչում եմ
ուզում եմ  քեզ գրկել, համբուրել ու գուրգուրել
քեզ պաշտող` Նարեկ

Լիլ
Նարեկ,
Դու այդ ե՞րբ սկսեցիր ինձ սիրել
ինձ մի սիրի, ես չեմ կարող այդ բառը լսել
այդ բառը սովորական չէ, այն ինձ խելքահան է անում
իմ լավ Նարեկ, իմինչպե՞ս ասեմ իմ ին՞չն ես
ես էլ չեմ հասկանում, ամեն ինչ այնպես միանգամից եղավ
մեր հանդիպումը երբեք չի լինի,
ես դրանից սարսափում եմ,  վախենում եմ սիրահարվել
իմ դեպքում դա չի կարելի..
ինչո՞ւ ես միայն հանդիպելուց խոսում
ես ուզում եմինքս էլ չեմ հասկանում ինչ եմ ուզում
ին՞չ ես անում ինձ հետ
ես կորցրել եմ ինձ
սիրտս նվաղած է
մտքով կգրկես ինձես դա զգում եմ, ի՛մ Նարեկ

Նարեկ
Լիլս, շատ եմ ուզում զրուցել զգացմունքներիս մասին:
ուզում եմ իմանաս, թե ինչքան շատ եմ քեզանով տարվել,
մտքիցս վայրկյան անգամ չես հեռանում,
ես չգիտեմ թե իմ վերջն ի՞նչ է լինելու
ես չեմ կարող այսպես անկեղծ քեզ սիրել ու չտեսնել գոնե մեկ վայրկյան,
գոնե մեկ ակնթարթ նայես
նայես ինձ, ժպտաս` ես այդ ակնթարթով կապրեմ ողջ կյանքս
իսկ դու ասում ես` անհնար է հանդիպելը
դու ինձ պետք է հասկանաս
Լիլս, ես վայրկայն առ վայրկյան փոխվում եմ,
լրիվ ուրիշ մարդ եմ դառնում
ասես բանտում լինեմ
առանց քեզ անկարող եմ շարունակել
շփվել քեզ հետ առանց հանդիպու՞մ
ես պետք է քեզ տեսնեմ
այս պահին ուզում եմ մի բան
ավելի ճիշտ տենչում եմ մի բան` քեզ գրկել ու համբուրել
քո՝ Նարեկ

Լիլ
գիտես, հր՞աշք սիրահարս, ես սկսել եմ բանաստեղծել`

այնպես կուզեի փարվեի կրծքիդ
ու մեղմ գգվեի
ու տեսնեի քեզ իմ փակ աչքերով
ու լսեի ես քնքշանքդ գորով
քո իսկ շուրթերից
իմ հրաշք, իմ սեր, իմ անգին

իմ հրաշք, ես էլ առավոտից երեկո միայն քեզ հետ եմ.
Բոլորն էլ նկատում են ինձ հետ կատարվող փոփոխությունը
Համբույրս թող քեզ փարվի` Լիլ

ես երեկ ամբողջ օրը սպասել եմ, քեզանից նամակ չեկավ
ես վախենում եմ, քեզ բան՞ է պատահել
մի վշտացրու ինձ, խնդրում եմ
միգուցե օգնե՞մ
ասա, ի՞նչ անեմ ես

Նարեկ
Բարև Լիլս

Լիլ
Բարև հրաշքս

Նարեկ
ես կուզեի այս պահին ինձ տեսնեիր
ես կորցրել եմ ինձ

Լիլ
ես էլ փնտրում եմ քեզ
դու ինձ ստիպում ես տառապել
ես շատ եմ ուզում հասկանալ ինչ-որ բան ու դու ինձ օգնում ես դրանում.
շարունակիր օգնել ինձ, խնդրում եմ
վերցրու այդ պարտականությունը քեզ վրա
ես մեծ բան չեմ պահանջում, կարծում եմ
ես հավատում եմ իմ ՆարեկինԼԻԼ

Նարեկ
Ես քեզ գրում եմ այն, ինչ բխում է իմ սրտից, գրում եմ այն`ինչ ստեղծվում է իմ մտքերում.
գիտես՞, ես կյանքում սիրո համար շատ եմ տառապել
և խնդրում եմ մի արա այնպես, որ էլի տառապեմ
հոգնել եմ սիրո բեռը տանելուց
կուզեմ ինձ պատասխանես, մինչև ե՞րբ պետք է այս պահմտոցին խաղանք:
դու ուզում ես քեզ օգնեմ, բայց ինքդ էլ ինձ պիտի օգնես
այս պահին մի բան է ինձ հետաքրքրում`
քեզ տեսնել ու ասել ինչ եմ մտածում
և կզգաս իմ սրտի ձայնը, որ մեղմ շշնջում է,
«Լիլս, քեզ սիրում եմ»
չհասկացա, թե ինչպես և երբ սկսեցի սիրել
ուզում եմ ինձ ընդառաջ գաս, ինձ մենակ չթողնես սիրո դաժան, բայց և հետաքրքրիր ու չքնաղ ձեռքերում
ինձ ընդառաջ արի, իմ սիրելի ԼԻԼ

Լիլ
Նարեկ, իմ հրաշք, իմ անգին մարդ.
Ես խենթանում եմ քո այս խոսքերից
դրանք ասես ամենանուրբ նոտաներով սողոսկում են սիրտս
ու ստիպում հավատալ քեզ
ես նույնպես սիրում եմ քեզ
ես վախենում եմ հանդիպումից
մի շտապեցրու ինձ, անգինս
ես ուզում եմ շատ երկար խոսել քեզ հետ, անվերջ լսել քո ձայնը
ես քեզ շատ եմ հավատում
սիրում եմ քեզ`  Լիլ

Նարեկ
Ես քեզ սիրում եմ, դա փաստ է
Ու չեմ կարողանում հասկանալ ինչու եմ սիրում
Ինչպես եղավ` այդպես արագ ու ամուր սիրել

Լիլ
Նարեկ, հրաշք մարդ ինձ համար
ես ամեն օր ինքս ինձ խոստովանում  եմ, որ սա սխալ է և վերջապես պետք է քեզ ասեմ, որ ուզում եմ հեռանալ
քեզանից հեռանալ
ինքդ էլ չգիտես ես ինչքան հասունացա այժամանակում. 
դու հավատա իմ անկեղծությանը, ինչպես մի մանկիկի,
որին մի մեծ մաքուր շոկոլադ են տալիս
ես չկարողացա այն ըմբոշխնել
ես սիրում եմ քեզ
բայց այլևս շարունակելու ուժ չունեմ
խնդրում եմ մինչև վերջ մնա իմը
ես կուզենայի քեզ համբուրել, քո ճակատը` որպես հավատարիմ մարդու
դու նույնիսկ ինձ անվանեցիր այնպես, որ իմ անունը բույր ստացավ ու գույն
քո անկեղծությանն ապավինող` քո ԼԻԼ

Նարեկ
բարև սերս, բարև Լիլս
քո նամակը կարդացի և ահավոր հուզվեցի
ես կյանքում այսպիսի հուզմունք չեմ ապրել
քո նամակը նման է ֆիլմի կամ գրքի
ասես` ես ու դու էլ գրքի կամ ֆիլմի հերոսներ
չգիտեմ ինչ գրեմ, սիրտս մի տեսակ կծկվել է
ես ինձ չեմ պատկերացնում առանց քեզ
դա նման է ծարավ մարդու` անապատում կամ սոխակը` վանդակում
չես պատկերացնում հիմա ինչեր է մտքովս անցնում
քո սիրով այնքան լցված եմ, որ կուզենայի
Ամազոնի ամենահաստ սարը պոկեի և թաթախելով լավայի մեջ
և երկնակամարի վրա գրեիԼԻԼՍ,ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ
գիտե՞ս, ես առաջ կյանքում այսքան երկար նամակ չեմ գրել
չեմ ուզում քեզ կորցնել
խնդրում եմ մի հեռանա
ես կտամ քեզ այն` ինչի դու արժանի ես,
խոստանում եմ, որ ինձ հետ ապրած ամեն մի վայրկյանը քեզ, քո ողջ կյանքին շունչ կտա
Լիլս, ես անհամբեր կսպասեմ  պատասխանիդ ու լավ հույսերի ակնկալիքով ուզում եմ, որ դու հավետ լինես իմը 
Լիլ ջան, ես սպասում եմ քո լավ նամակին- Նարեկ

Լիլ
Իմ լավ Նարե՛կ
հեքիաթը, որի հերոսներն էինք երկուսով, արդեն ավարտվել է
այսօր առավոտյան ես հասկացաոր ազատ եմ արդեն
Այսօր ես որոշել եմ բացել գաղտնիքը,
քանի որ ահավոր տանջվում եմ.
կա մի սուտ, որը առաջ անմեղ էր, հիմա` սխալ
ինչպե ՞ս կվարվես, եթե իմանաս, որ ես` ես չեմ,
այսինքն` Լիլը հնարովի լինի
Լիլը մտացածին կերպար է
ես նրան հնարել եմ ու դու նրան գտել ես
ու գտել ես այդպիսին
ես ակամա դարձել եմ Լիլ ու նրա հետ սիրել քեզ
քո իսկ կանչով մտել քո կյանքը
ամեն ինչ, որ վերաբերում է զգացմունքներին, իրական է.
Ես ստել եմ, իմ անունը Լիլ չէ ...
Լիլը տիրում է ինձ ամեն վայրկյան,
Նա սիրում է քեզ
նա խենթ է Լիլիթի նման, հասկանու՞մ ես
եթե գրես՝ կպատասխանեմ
դու ես սկսել այս խաղը ու այն դարձել է ինձ համար ապրելու կանչ
ես մնում եմ ԼԻԼ
նա չի կարող թաթախվել լավայի մեջ, նա տկար է այլևս
դու կարող ես Լիլին փրկել… և նա քեզ ընդառաջ կգա
ու քեզ տեսանելի կլինի նրա անկեղծությունը


            Երկու օր Նարեկը լուռ էր

            Օ՜, զգոն բանականություն, չնայած դու կյանքի կոչեցիր Լիլին, սակայն արդարացի չեղար նրա հանդեպ: Դու կիսատ պահեցիր Լիլի թռիչքը, դու խորտակեցիր նրա Եսի  Գոն, ու դա տկարացրել է Լիլին, նա հևում է, այլևս չի շնչում
Նարեկմիայն դու կարող ես շունչ տալ Լիլին…, քո ԼԻԼԻՆ

Նարեկ
Քեզ սազում է Լիլ
դու ինձ  համար ԼԻԼ ես
 այսօր ևեթ մենք պետք է հանդիպենք,
հենց հիմա ես սպասում եմ

Ու վազեցին քաղաքի երկու ծայրերից Նարեկը, Լիլն ու Բանականությունը:
Լիլը հեռվից ճանաչեցՆարեկը, որ ուրիշ դեմքով գիտեր Լիլինժպտում էր ու կարծես թե ձեռքերը մեկնել էր, այնինչ` գրպանում էին

Համբուրեց Նարեկը Լիլին, նայեց ձեռքերին`…«ինչ գեղեցիկ ենիսկ ձայնըասես գարուն լինի…», իսկ բարձրաձայն`

Ուզում եմ քեզ անվանել…, - ու տվեց Բանականության անունը, որի մարմնում ապրում էր ԼԻԼը



ՎԵՐՋ

Комментариев нет:

Отправить комментарий