понедельник, 2 апреля 2012 г.

CLUMNEA CONSANGUINEA-ՅԻ ԿԱՐՄԻՐ ՍՐՏԻԿՆԵՐԻ ՀԵՔԻԱԹԸ








                                             Մեծ իրարանցում էր պարտեզում:


Զատիկներրը հարսանիք էին տոնում:
Հրավիրել էին բոլոր հարևան բզեզներին ՝զատիկներին, թիթեռներին, մորեխներին, մրջյուններին, մեղուներին, ճպուռներին…

Ամեն մեկը հագել էր իր ամենափայլուն զգեստը, նորաձև սանրվածքներ արել ու ամեն կերպ աշխատում էր հաճոյանալ հարսիկ Զատիկին, ով գլուխը կորցրած սիրուց, ոչ ոքու չէր լսում ու միայն ժպտում էր…

Փեսան վայրկյաններ էր հաշվում… ուզում էր շուտ վերջանար հարսանիքը… ուզում էր գգվել, համբուրել սիրեցյալին, զգալ նրա շունչը, բույրը… վայելե՜լ …

… ու հանկարծ մի միտք ճառագեց նրա գլխում. փախցնել իր սիրուհուն…
- Արի փախչենք,- շշնջաց հարսիկի ականջին ու ամուր սեղմեց  ձեռքը.

- Ինչպե՞ս, ինչու՞ փախչենք,- շողարձակեցին Հարսիկի աչքերը:
- Ես ու իմ գեղեցկուհին ուզում ենք վալս պարել,- գոչեց Փեսան բարձրաձայն:

Վալսի հնչյունների ներքո պտտվում էին  սիրահարները: Հարսիկը փակել էր աչքերը,  սիրեցյալի բազուկներին ապավինած չէր զգում գետինը … ու երբ սթափվեց, հասկացավ որ իրենք  օդում են:

- Ահա իմ սիրելի Columnea consanguinea-ն, այն կլինի մեր սիրո առագաստը,- 
ասաց Փեսան, մատնացույց անելով անտառի բացատը, ուր կանաչին էին տալիս բազմաթիվ թփեր:



- Օ՜, հեքիաթայի՜ն է, - երջանիկ հառաչեց Հարսիկը…

Սիրահարներն  իջան ամենամեծ տերևներով թփին ու վայելեցին սերըզեփյուռի մեղմ նվագակցությամբ:



Սիրո  հեքիաթ էր ողջ գիշերը:

Արևածագին խոնջացած քնով էին անցել  նորապսակները:
Դաժան էր Կալիբրին. Ինչպե՞ս իր թռիչքի բարձրությունից նկատեց նրանց ու սրնթաց իջավ դեպի…
Զատիկներից մեկական թևիկ պոկվեց ու ընկավ Columnea consanguinea տերևին՝ ասես մի կարմիր սրտիկ ու մնաց որպես հավերժական սիրո խորհրդանիշ...

Անցել են հազարամյակներ…
Ամեն Գիշեր սրտիկը  Զատիկների տեսքով կենդանանում է ու Գիշերը նրանցն է:
 ՈՒ ՍԵՐ է, ՎԱՅԵԼՔ :



Տխուր վերջաբանով ՝ ԲԱՐԻ ՀԵՔԻԱԹ ( ինձ հուշեցին՝մեծահասակների համար)
հեքիաթը նվիրում եմ սիրելի Lilechka -յին 25.03.2012թ


Комментариев нет:

Отправить комментарий