четверг, 14 октября 2021 г.

Ցնորական

 

Մեզ

վիճակված չէ

Իրար տեսնել, 

Քանի որ 

200 քայլը

Սին զգեստ է

ժամանակների

միջով՝

Կոծկելու 

հեռավորությունը։ 



Տարածության, 

Մտքի

Ու հոգևորի

Թռիչք չկա. 

Ունայնություն է

Ամենուր։ 

Դու՝  ասա՛, 

Ինչպե՞ս սիրել

 Ցնորականը

 

              14 հոկտեմբերի, 2021թվական          


среда, 8 сентября 2021 г.

воскресенье, 11 июля 2021 г.



 Թափորը շարժվեց ՝

գետնին թողնելով 

գլխատված մեխակներ...  


Քայլում են մարդիկ,  

սլանում են մեքենաները ՝

չեն շրջանցում նրանց։ 

 

Վերջին հրաժեշտին

ծաղիկները

մեռնում  են ցավից:


10 հունիսի 2021 թ          

пятница, 2 июля 2021 г.

Վիգեն


 

Փորձում եմ

ճիշտ շնչել, 

համաչափ քայլել, 

սթափ մտածել, 

եփել֊հավաքել,   

սուրճի ումպը

կուլ տալ, 

ի վերջո՝ 

ժպտալ... 


Ես 

կարոտում եմ 

ՔԵԶ։ 


вторник, 16 марта 2021 г.

 

֊ Բարև

֊ Բարև

Արևն է։ 

Ժպտում եմ։

Ի՜նչ սիրուն բառ է։ 

Բառ չէ՝ խոսք է։ 

Խոսք էլ չէ՝ 

ցանկություն է, 

տրամադրություն, 

թեթև քայլելու, 

մտքում երգելու, 

երազելու... 

֊ Բարև

Բոլոր 

բարևները հավաքում եմ

 ողջ օրվա համար։

 Դրական, բարի լիցքերը 

տանեմ տուն,

փոխանցեմ տնեցիներիս 

ու՝ քեզ, իմ լավ ընկեր։

ԲԱՐև 🌞🌞🌞


16 մարտի, 2021թ.        

пятница, 19 февраля 2021 г.



Ծաղկել են 

նշենին ու ծիրանենին, 

դեղձենու բողբոջներն էլ 

պայթելու վրա են...


Ձյուն է գալիս՝   

ուշացած սիրահարի նման...


 20 փետրվարի, 2021 թիվ.