Ասում են, իբր ծղրիդը երգում է, իբր՝ սերենադ։
Միգուցե ուրիշ տներում իրոք երգում է: Մեր տան ծղրիղը ձայն չունի, լսողությունից էլ թույլ է՝ անկապ ծղրտում է։
Ես մտածում եմ, ինքը ծղրտում է՝ չի թողնում կենտրոնանալ, մտքիս թելը կտրում է։
Լույսը վառում եմ՝ սսկվում է, անջատում, գնում եմ ձայնի ուղղությամբ՝ լռում է... օֆ, զզվացրեց., գոնե երաժշտական ռիթմ ունենար, գոնե քայլերգի նման մի բան... հը՞...
(Շարունակելի)