вторник, 12 декабря 2023 г.

 Մի լավ օր 

իմ բոլոր֊բոլոր 

չափածո մտքերն 

ու արձակ զեղումները 

ի մի կբերվեն

ու դրա անունը կլինի 

Արաքս Հակոբյանի 

«Աննոտա երգերը»։

Այդպես կծնվի 

իմ նոր զավակը։

Հեռու ու մոտ 

ինձ համակրող մարդիկ 

կկարդան. 

գուցե՝ ժպտան, 

գուցե՝ հուզվեն, 

գուցե սիրելու բանաձևը գտնեն...

Պատկերացնելը 

գունավոր երազի նման  է, 

մնում է այն իրականացնել...




воскресенье, 20 августа 2023 г.



Սիրտս 

ասում է արի՛, 

միտքս՝ դեմ է։

Սիրտս 

դող է ընկել,

միտքս՝ լուռ է։

Սիրտս 

նեղսրտել է, 

միտքս՝ անդրդվելի...

Հիմա 

ես ո՞նց անեմ

💖

20 օգոստոսի, 2023թ     

воскресенье, 23 июля 2023 г.



Քանի՜ 

տարի է անցել։ 

Պատահաբար տեսա... 

Նույնն ես, 

չես փոխվել։ 

Միայն  ճերմակել ես։ 

Այսօր ուրիշն է ինձ հետ, 

ուրիշն է  քո կողքին։ 

Մեղավոր չենք, 

ո՛չ մեկս։ 

Դու իմն ես եղել  

ժամանակներ առաջ։ 

Հիմա ՝

Ժպտուն հիշողությունս ես։ 

23 հուլիսի, 2023թվական           

суббота, 15 июля 2023 г.



Մտքերս

այնքա՜ն շատ են։ 

Ո՛չ մաղել եմ կարող, 

ո՛չ ՝ շաղախել։

Վերցնում եմ՝

դուրս գամ։ 

Արևը 

ողողել է

շենքերը, 

Տաքը 

կրկնապատիկ  է։ 

Դրսի աղմուկը

հասկացնում է, 

որ քեզանից զատ

կյանք կա։ 

Ես պատեր չեմ սիրում։ 

Լռությունն

ամուր պատ է։ 

Մեր

սիրո մասին 

Արևը գիտե։ 

16 հուլիսի, 2023թ.        



пятница, 3 марта 2023 г.