Անին մի կերպ հասավ տուն:
Հանեց զգեստն ու կոշիկները, գնաց լոգարան: Հենց այդպես, կիսահանված կանգնեց ցնցուղի տակ: Սառը ջուրը թափվում էր գլխին, ուսերին... լվանում էր տարիները՝ քսան, քսաներեք ...
Յոթ տարեկան...
-Անի, ու՞ր եիր,-խոհանոցից ձայն տվեց մայրիկը:
- Մամ, Ալիկի հետ սիրած-սիրած էինք խաղում:
-Դա ո՞րն է Անի ջան,- սենյակ մտավ մայրը:
Անիի հագուստը փոշոտ էր, ժապավենը քանդված, վերնաշապիկի կոճակներն էլ թարս ու շիտակ: Մայրը գունատվեց:
-Արի մոտ ու պատմիր:
-Էնպես լավ էր, ես ու Ալիկը պինդ-պինդ կպել էինք իրար, Ալիկն ինձ էր պաչում, ես էլ իրեն:

Առավոտյան մամայի հետ գնացին հիվանդանոց: Միայն հիշում է, որ շատ լացեց, իսկ մաման իրեն գրկել ու համբուրում էր, պինդ-պինդ, Ալիկի նման....
Комментариев нет:
Отправить комментарий