Եկել ես։
Իմ տարիների
դարսած տրցակը
թերթում եմ համոզմամբ,
որ կգտնեմ քո մասին
ինչ որ հուշում,
բայց ՝ ապարդյուն։
Պիտի ետ տամ
առնվազն հիսունը,
որ հասնեմ քեզ։
չկաս ոչ մեկում,
իրական չկաս։
Իմ հոգին,
որ միշտ տասնհինգ տարեկան է,
ժպտում է այդ իրականությանն
անհամաձայն,
թե՝ բա այն անկյունում,
որ ինձ պահ ես տվել,
ի՞նչ հիշողություն ես փայփայում։
Ու պատմում է
անվանդ, ձայնիդ,
ու էլի բաների մասին,
որ միայն մերն էին։
Ժամանակը մշուշշվել է,
անցել է կուտակված հեղձուկը:
Ես հիմա այն աղջիկն եմ...
02 հունիսի, 2026թիվ.
Комментариев нет:
Отправить комментарий