Քանի՜
տարի է անցել։
Պատահաբար տեսա...
Նույնն ես,
չես փոխվել։
Միայն ճերմակել ես։
Այսօր ուրիշն է ինձ հետ,
ուրիշն է քո կողքին։
Մեղավոր չենք,
ո՛չ մեկս։
Դու իմն ես եղել
ժամանակներ առաջ։
Հիմա ՝
Ժպտուն հիշողությունս ես։
23 հուլիսի, 2023թվական
Մեզ
վիճակված չէ
Իրար տեսնել,
Քանի որ
200 քայլը
Սին զգեստ է
ժամանակների
միջով՝
Կոծկելու
հեռավորությունը։
Տարածության,
Մտքի
Ու հոգևորի
Թռիչք չկա.
Ունայնություն է
Ամենուր։
Դու՝ ասա՛,
Ինչպե՞ս սիրել
Ցնորականը