воскресенье, 11 июля 2021 г.



 Թափորը շարժվեց ՝

գետնին թողնելով 

գլխատված մեխակներ...  


Քայլում են մարդիկ,  

սլանում են մեքենաները ՝

չեն շրջանցում նրանց։ 

 

Վերջին հրաժեշտին

ծաղիկները

մեռնում  են ցավից:


10 հունիսի 2021 թ          

пятница, 2 июля 2021 г.

Վիգեն


 

Փորձում եմ

ճիշտ շնչել, 

համաչափ քայլել, 

սթափ մտածել, 

եփել֊հավաքել,   

սուրճի ումպը

կուլ տալ, 

ի վերջո՝ 

ժպտալ... 


Ես 

կարոտում եմ 

ՔԵԶ։ 


вторник, 16 марта 2021 г.

 

֊ Բարև

֊ Բարև

Արևն է։ 

Ժպտում եմ։

Ի՜նչ սիրուն բառ է։ 

Բառ չէ՝ խոսք է։ 

Խոսք էլ չէ՝ 

ցանկություն է, 

տրամադրություն, 

թեթև քայլելու, 

մտքում երգելու, 

երազելու... 

֊ Բարև

Բոլոր 

բարևները հավաքում եմ

 ողջ օրվա համար։

 Դրական,

 բարի լիցքերը տանեմ ,

փոխանցեմ տնեցիներիս։ 

Ու՝ քեզ, իմ լավ ընկե՛ր, 

ԲԱՐև 🌞🌞🌞


16 մարտի, 2021թ.        

пятница, 19 февраля 2021 г.



Ծաղկել են 

նշենին ու ծիրանենին, 

դեղձենու բողբոջներն էլ 

պայթելու վրա են...


Ձյուն է գալիս՝   

ուշացած սիրահարի նման...


 20 փետրվարի, 2021 թիվ.     

четверг, 26 ноября 2020 г.



 Ամեն առավոտ, 

եթե ոչ առավոտ, 

ապա կեսօրին 

կամ մինչև մութն ընկնելը, 

նաև կեսգիշերին, 

մեր դուռն է թակում  

ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆՆ 

ու առանց հարցնելու 

գալիս՝ նստում է ուսներիս, 

թե՝ տարեք ինձ, 

ես ձեր բեռն եմ ... 

 օֆֆֆ

пятница, 20 ноября 2020 г.



 Օդը

տտիպ

կանգ

է

առել

կոկորդումս,

բառերը

կարկամել՝

դուրս

չեն

գալիս։


Ի՞նչ

դարման

անեմ, 

ի՞նչ

սպեղանի

դառնամ

քեզ

համար,

ՀԱՅՐԵՆԻՔՍ

🇦🇲

21 նոյեմբերի, 2020 թվական.         

четверг, 2 июля 2020 г.





Մի քանի ժամ 
ֆիլմ էի դիտում. 
հետո, 
մնացած ժամերին 
 ֆիլմի աղջիկը 
ես էի։ 
Պարզեցի 
որ այդ ընթացքում 
չեմ հիշել քեզ։ 
Մի տեսակ
օրս տանուլ տվածի  
պես է. 

Որքան էլ 
մեր միջև 
մի քանի տեսակի 
հեռավորություններ կան, 
դու ինձ
հարազատ ես։ 



03 հուլիսի, 2020 թվական