воскресенье, 23 июля 2023 г.



Քանի՜ 

տարի է անցել։ 

Պատահաբար տեսա... 

Նույնն ես, 

չես փոխվել։ 

Միայն  ճերմակել ես։ 

Այսօր ուրիշն է ինձ հետ, 

ուրիշն է  քո կողքին։ 

Մեղավոր չենք, 

ո՛չ մեկս։ 

Դու իմն ես եղել  

ժամանակներ առաջ։ 

Հիմա ՝

Ժպտուն հիշողությունս ես։ 

23 հուլիսի, 2023թվական           

суббота, 15 июля 2023 г.



Մտքերս

այնքա՜ն շատ են։ 

Ո՛չ մաղել եմ կարող, 

ո՛չ ՝ շաղախել։

Վերցնում եմ՝

դուրս գամ։ 

Արևը 

ողողել է

շենքերը, 

Տաքը 

կրկնապատիկ  է։ 

Դրսի աղմուկը

հասկացնում է, 

որ քեզանից զատ

կյանք կա։ 

Ես պատեր չեմ սիրում։ 

Լռությունն

ամուր պատ է։ 

Մեր

սիրո մասին 

Արևը գիտե։ 

16 հուլիսի, 2023թ.        



пятница, 3 марта 2023 г.

воскресенье, 30 января 2022 г.

 

 արցունքներդ 

անձրևի 

ուղեկցությամբ 

հոսում են, 

լվացվում նրանով 

ու երբ 

ամպերից 

հառնում է արևը՝ 

ժպտում ես 

ծիածանի 

բոլոր գույներով։

Ու՞մ ես դյութում, արևոտ աղջիկ

30 հունվարի, 2022թ      




четверг, 14 октября 2021 г.

Ցնորական

 

Մեզ

վիճակված չէ

Իրար տեսնել, 

Քանի որ 

200 քայլը

Սին զգեստ է

ժամանակների

միջով՝

Կոծկելու 

հեռավորությունը։ 



Տարածության, 

Մտքի

Ու հոգևորի

Թռիչք չկա. 

Ունայնություն է

Ամենուր։ 

Դու՝  ասա՛, 

Ինչպե՞ս սիրել

 Ցնորականը

 

              14 հոկտեմբերի, 2021թվական          


среда, 8 сентября 2021 г.