Ես էի օգնել, որ դու քեզ հնարեիր։
Քո օգնությամբ էլ ես ինձ հնարեցի։
Սիրում էինք...
Մեր հեքիաթը տևեց ութ ամիս. սկզբում՝ ուղղակի, հետո՝ իմիջիայլոց, հետո՝ բուռն, հետո... հետո մեզանից մեկը սայթաքեց։ Մյուսի մեկնած ձեռքն ամուր չբռնեց... սահեց դեպի անդու՞նդ, թե՞ հոդս ցնդեց հեքիաթը:
ՈՒ՝ չկաս ԴՈւ։
Այս ընթացքում ամեն կերպ փորձել եմ պատասխանել ինձ տանջող «ինչու՞ներին», հասկանալ։ Հիմա գիտեմ ու չեմ բարձրաձայնի։
Կարևորը՝ մեր հնարած կերպարներն անխոս հասկանում էին իրար։ Մեկի լինելը պայմանավորված էր մյուսի գոյությամբ։
Այսօր երկու ամիս է՝ չկաս։ ՈՒ հիմա ես իմ մեջ արդարացնում եմ քո չլինելը։
Комментариев нет:
Отправить комментарий