Գիշերն
Իջել քաղաքին՝
Տիրակալ է իրեն հռչակել։
Լուսինն
Առել աստղերին՝
Այսօր հանգստի են գնացել։
Քամին՝
Ոնց հարբած շրջմոլիկ,
Ծառերը գրկել՝ ողբում է։
Անձրևը
Շաչում ասֆալտին՝
Օրն է լվանում երեկվա։
... ու սիրահար մի զույգ՝
Տիրակալ գիշերվա խավարում,
Անտեղյակ լուսնից, աստղերից,
Անտեսած քամուն, անձրևին,
Թումանյան֊Աբովյան անկյունում՝
Տրվել է սիրո համբույրին։
03 հոկտեմբերի, 2017թ.
Комментариев нет:
Отправить комментарий