Կեսգիշերն անց է։
Ամառվա տապը
այս ժամին անգամ
Կրակ է թափում ։
Քունս չի տանում։
Շարան են կապել մտքերն առօրյա,
բազմաբովանդակ, գունեղ, պաթետիկ,
որ երազանք են
ու միշտ՝ անկատար ...
Տալիս֊առնում եմ.
հիշողությանս
հարցերին բազում.
պատասխան չունեմ,
կամ էլ ուշացած
արդարացումներ,
պատճառների դաշտ...
Դուրս գամ պատշգամբ,
տաս աստղ հաշվեմ,
ժպտամ լուսինին,
շարանն մտքերիս ու հիշողությանն
քամու թևին տամ ։
Կեսգիշերն անց է։
11 հուլիսի, 2019թ.
Комментариев нет:
Отправить комментарий