Գնալուցդ հետո
ես փակել եմ դուռը,
ո՛չ հրիր,
ո՛չ ծեծիր,
ո՛չ զանգը տուր,
սողնակն էլ քաշել եմ։
Մոռացածդ խոզանակը
դեն եմ գցել,
թե միայն դա ունեիր՝
նորը գնիր։
Ըստ իս,
եթե սիրում ես,
պիտի տաս, տաս, տաս՝
չսպասելով վերադարձի։
Ավելին՝
սերը փողով չի ։
Ավել֊պակաս՝ ներիր։
29 հունիսի, 2019թիվ
Комментариев нет:
Отправить комментарий