իմ սիրելի Անուշին ծննդյան նվեր
понедельник, 5 ноября 2012 г.
Եկել ես այցի ցերեկով
Երիցուկներ ես բերել դաշտային,
Սիրում եմ - չեմ սիրում ես խաղում
Սավանի վրա Աննայի :
Աշխարհը կիզակետ ունի՝
Ուր Աննան է, դու
Ու թերթիկներն երիցուկների՝
Սիրո աղոթքից մաշված :
........
Ամեն անգամ երազն այս
Աննայով շաղախված մաս-մաս,
Լույսի ու մութի եզերքում՝
Կփնտրես գիշերներում բոլոր...
... Իսկ այգաբացին մի պահ,
Երբ նինջը կհաղթի աչքերիդ,՝
Քամին շուրթերդ կշոյի
Շշունջ համբույրով սավանի:
четверг, 13 сентября 2012 г.
вторник, 4 сентября 2012 г.
Հավատս
Այսօր է մեռել:
Շուրջ մեկ տարի է` հոգևարքում էր…
Տառապում էի ողջ ժամանակ ես:
Քանի՜ անհավանական միջոց եմ փորձել կյանքի կոչելու, բայց...
ՈՒ հիմա՝ մեռել է հավատս:
Հագնում եմ հանդերձն ազատության ու գայլ եմ դառնում…
Լուսինը… նա հաճախ ունկնդիրն է աղերսներիս, այսօր էլ վերջին մրմունջս կլսի ոռնոցով:
Թաղում եմ հավատս անսահմանության մեջ … ու ոռնում էլի , եթե ո՝չ՝ սիրտս կպատռվի:
Ինչու՞ է հավատս մեռել :
Սպասում, լռություն…կեղծ է, զզվելի, ո՛չ…
Իմ հավատի գերեզմանաթմբին դնում եմ ցուցանակ՝ «Մի ստիր»:
Լուսինը հուսադրող ժպտում է:
Անթարթ նայում եմ:
ՈՒ հիմա՝ մեռել է հավատս:
Հագնում եմ հանդերձն ազատության ու գայլ եմ դառնում…
Լուսինը… նա հաճախ ունկնդիրն է աղերսներիս, այսօր էլ վերջին մրմունջս կլսի ոռնոցով:
Թաղում եմ հավատս անսահմանության մեջ … ու ոռնում էլի , եթե ո՝չ՝ սիրտս կպատռվի:
Ինչու՞ է հավատս մեռել :
Սպասում, լռություն…կեղծ է, զզվելի, ո՛չ…
Իմ հավատի գերեզմանաթմբին դնում եմ ցուցանակ՝ «Մի ստիր»:
Լուսինը հուսադրող ժպտում է:
Անթարթ նայում եմ:
Երբ կձուլվի արևածագի կարմիրին, դուրս կգամ գայլի մորթուց , կդառնամ այն նրբիկ ու թափանցիկ աղջնակն, ում մի օր գեղջուկ կինն իր հոգու ողջ մաքրությամբ համեմատեց. «ինչ սիրուն ի, ոնց որ լուստրա էղնի»:
Իմ հնարած աշխարհում կջնջեմ բոլոր գույներն ու երանգները:
Ես դրանք կտեսնեմ Արևին բաց աչքերով նայելիս:
Ես սիրում եմ ՇԻՏԱԿԸ :
Ես սիրում եմ ԼՈՒՅՍԸ:
вторник, 17 июля 2012 г.
среда, 4 июля 2012 г.

Արդեն քանի օր ինձ հյուր են եկել
Միայնությունն ու տխրությունը.
Վախ ու ձանձրույթ են հետները բերել
Ու տիրություն են անում իմ տանը:
Վարագուրել են պատուհաններս
Թանձր ու անթափանց մշուշե քողով,
Հպարտ զավթել են միակ բազմոցս ՝
Կոշտ ու անհարմար տձև բարձերով:
Իսկ ես, որ առաջ խելք էի դնում,
թե դուռ չեն բացի օտարի առաջ
ու ամենալավ տեղը տանը մէջ
նրան չեն զիջի, խեղճացել եմ խիստ:
Կամակատար եմ դարձել ես հլու,
Ժպիտը դեմքիս կորցրել իսպառ,
Հոգուս կրակը թաղել դժգույնում,
Երազանքներս մոռացել համառ:
Այդքանն էլ քիչ էր՝ տխրությունն այսօր
Գոտի է դարձել, մեջքս է բոլորել,
Միայնությունն էլ խոստանում է, որ
մանյակ պիտ դառնա իմ պարանոցին:
Ու զարմանում եմ անցնող-դարձողից
Որ միաբերան նույն բանն են ասում.-
«Ինչ գեղեցիկ ես այս քանի օրը,
Դալուկը դեմքիդ շատ-շա՜տ է սազում…»
Տեղս շա՜տ է նեղ… ես Լու՜յս եմ ուզում
14.06.2012թ,
Подписаться на:
Сообщения (Atom)




