среда, 2 ноября 2016 г.

Էլ ազատ չեմ



     Երբ հանդիպեցինք, դու կարկամել էիր, ես՝ շիկնել:
Քո առջև, կողքին, տեսնում էիր իրական՝ ինձ, Եվայիս ու մտացածին Եվային, որ ազատ էր, ազա՜տ , ազաաաատ ու թևեր ուներ ճախրելու:
    Հիմա, երբ գրկումդ եմ, շուրթերս համտեսել ես, մարմինս գգվել ... էլ ազատ չե՜մ, թևեր չունե՜մ...

вторник, 3 марта 2015 г.

աղջիկն ու ծովը


Ծովի ալյակը 

հմայքի փայլից՝

փրփուր են կապել. 


Ու համբուրում են 

աղե շուրթերով

ոտքերը կույսի... 






նվիրում եմ իմ սիրելի Նազելիին

четверг, 23 октября 2014 г.

էլ...



Իմ բոլոր հույզերի մասին դու գիտեիր ու խրախուսում էիր, եթե անգամ հետո պիտի հանդիմանեիր (այդ պահին չէիր թողնում ընկճվեի):
Այսօր առավոտից քեզ պատմում եմ, պատմում... անօգուտ է ...

էլ չկաս.
Ինձ համար չկաս...

среда, 18 июня 2014 г.

Անի





Անին մի կերպ հասավ տուն:
Հանեց զգեստն ու կոշիկները, գնաց  լոգարան: Հենց այդպես, կիսահանված կանգնեց ցնցուղի տակ: Սառը ջուրը թափվում էր գլխին, ուսերին...  լվանում էր տարիները՝ քսան, քսաներեք ...

Յոթ տարեկան...

-Անի, ու՞ր եիր,-խոհանոցից ձայն տվեց մայրիկը:
- Մամ, Ալիկի հետ սիրած-սիրած էինք խաղում:

-Դա ո՞րն է Անի ջան,- սենյակ մտավ մայրը:

Անիի հագուստը փոշոտ էր, ժապավենը քանդված, վերնաշապիկի կոճակներն էլ թարս ու շիտակ: Մայրը գունատվեց:
-Արի մոտ ու պատմիր:
-Էնպես լավ էր, ես ու Ալիկը պինդ-պինդ կպել էինք իրար, Ալիկն ինձ էր պաչում, ես էլ իրեն:

Առավոտյան մամայի հետ գնացին հիվանդանոց: Միայն հիշում է, որ շատ լացեց, իսկ մաման իրեն գրկել ու համբուրում էր, պինդ-պինդ, Ալիկի նման....