Ձեզ եմ ներկայացնում ՏԱՐՈՆ ՍԱՐԳՍՅԱՆ (KLAK) անունով երիրտասարդ մի տղայի ստեղծագործությունները: Ես համբուրում եմ նրա ճակատը իր խոհեմ մտածելակերպի համար, իր տարիքում նա երկու ու ավելի անգամ խելացի է քան, այդ թվաբանական տարիքն ունեցող հազարավոր այրեր:
Հիշե՛ք նրա անունը:-------------------------------
Մի պատմություն պատմեմ:Չգիտեմ երազում եմ տեսել,թե՞ իրական էր,գո՞ւցե հորինել եմ,դատեք ինքներդ:
Պատառոտված զգեստով մի մարդ էր՝մոտ քառասուն տարեկան:Շատ բան էր տեսել,սովորել էր,հիմա նույնիսկ կարող էր սովորեցնել:Անակնկալ կերպով այս մարդը հայտնվում է Աստծո մոտ,շատ է զարմանում:Հրաշք է,թե ինչ չի հասկանում:Աստված սկսում է խոսել՝ խոսում է դանդաղ,հստակ,խորհրդավոր,ամեն ինչ կար այդ խոսքում:Խոսքը լսելով՝ մարդն արդեն երանության մեջ էր:
Աստված առաջարկում է.-Զավակս մի առաջարկ եմ քեզ անելու:Դու խելացի մարդ ես,քեզ առաջարկում եմ,վերցրու կամ այս խելքը,որ ավելի խելոքանաս,կամ այս գումարը,որ վերջապես հարստանաս:
Մարդը մտածում է,և վերցնում է խելքը:
Արդեն իրական կյանքում,նորից սկսում է մտածել.- Ախր,երբ խելքն էի ընտրում,ինչու չմտածեցի,որ այդ գումարը կարող է բաժին հասնել մի անարժանի,որն էլի կգա ու մեր կյանքը կուտի,ինչու վնասեցի և ինձ և ազգին:
Բայց քանի որ շատ խելացի էր,կարողանում է իր ուժերով հարստանալ,անարժաններին իրենց տեղը ցույց տալ և հասկանում է,որ ճիշտ վարվեց:
Գուցե երա՞զ էր,գուցե իրական,
Թե՞ սուտ էր սա մի դիվական,
Մոլորեցո՞ւմ էր մի անիմաստ,
Թե՞ հեքիաթ էր մի բարիմաստ...
Գուցե ոչինչ էր,
Անհետաքրքիր ու ծեծված էր,
Սրա ոչ սիրտն ունեյիր,
Ոչ էլ ժամանակն էր...
Մեկ է կասեմ չեմ լռի,
Ինձնից վնաս չես կրի,
Սուտ խոսքեր քեզ չեմ ասի,
Կասեմ այն ինչ սիրտս կասի...
Իսկ մեր սրտերը երազ են ուզում,
Մեր սրտերը հեքիաթ են տենչում,
Մեր սրտերը զարկել են ուզում,
Մեր սրտերը սեր են երազում ...
Թեկուզ կիսատ-պռատ է հեքիաթն իմ,
Բայց սիրով լի է մարդիկ սիրելի,
Լի է կարոտով այն միակի՝
Վճռին որի երկար կսպասենք էլի...
*******************************************
Թերթում եմ էջն այս գեղեցիկ,
Որն ինձ համար դարձել է բացիկ,
Որի հետ խոսեցի կարծես,
Որի հետ կապվել եմ այնպես...
Այն ինչ սկիզբ ունի՝
ՈՒնի նաև վերջ,
Այդպես է եղել անվերջ,
Կմնա այդպես հավերժ...
Գիտեմ՝ տխրելու եմ,կարոտելու,
Ոչինչ հետ չի դառնալու,
Իմ լքված հուշերը
Խոցելու են,այրելու...
Է՜հ ինչ արած,
այդպես եմ ստեղծված,
Ինքս ինձ չբացահայտած,
Մոլորյալ մի ցնորված...
Ձեզ ասում եմ ես հաջող,
Խոսքն ընտրեցի անհաջող,
Մնաք բարյավ բարեկամներ,
Դուք ինձ տվիք անգին հուշեր...
*******************************************
Քո աչքերին եմ նայում,
Զմայլվում եմ,խենթանում,
Այս անարդար աշխարհում,
Քո աչքերում եմ փնտրում
Մխիթարում ու փրկում...
Ո՛չ,ես չեմ հասկանում,
Ի՞նչ է հոգումս կատարվում,
Ինքս ինձ խաբում եմ,խաբում,
Բայց,թե ինչում եմ խաբվում,
Նույնիսկ դա չեմ հասկանում...
Բայց աչքերիդ կայծերում,
Անվերջ կրակ եմ տեսնում,
Ո՞Ւմ համար ես դու այրվում,
Ո՞Ւմ աչքերին ես նայում,
Կրկին ես չեմ հասկանում...
Իմ աչքերի հայելում,
Քո անունն եմ ես գրում,
Իսկ տառերը չեն ջնջվում,
Քանզի տխուր իմ հոգում
Սեր է կարծես նշմարվում...
*******************************************
Կա՛ր,իհարկե կա՛ր այդ փողոցը,
Որտեղ ծանոթ էին դեմքերը,
Որտեղ անցավ իմ մանկությունը,
ՈՒր լիքն էին ժպիտները...
Կային,իհարկե կային այդ այգիները,
Որտեղ առատ բերք էին տալիս ծառերը,
Որտեղ չէինք էլ սպասում,
որ հասնեին պտուղները,
Բայց սիրում էին մեզ ծառերը...
Բայց սիրում էին մեզ ծառերը...
Կային,իհարկե կային այդ աչքերը,
Որոնցից մնացել է կարոտը,
Որոնց նվիրում եմ այս տողերը,
ՈՒ իրոք ծանր էր բաժանումը...
Երազ չէ՛ր,իհարկե երազ չէ՛ր այդ ամենը,
Երբ հիշում եմ այդ անցյալը,
Տատանվում է իմ սիրտը,
Մտածում է արդյո՞ք տա նորից զարկը...
ՏԱՐՈՆ ՍԱՐԳՍՅԱՆ
KLAK - կիսատ-պռատ ու անիմաստ - Hayland.am
Տարոնի բանաստեղծութիւններուն ոճը հեղառատ անձրևի նման կը հոսի, կ՛երթայ...գրաւելով իր ընթացքին մէջ հոգւոյս ամենագողտր մտածումները ինչպէս նաև ամենաուժգին զգացումները...Շնորհակալութիւն Ձեզ՝ ♥
ОтветитьУдалитьԻմ շատ սիրելի Սիլվի, գիտեմ որ վաղուց ես հետևում Կլակի ստեղծագործական գործունեությանը, մաղթենք նրան նոր գործեր, նորանոր վերելքներ:
ОтветитьУдалитьՄեր Հայրենիքի, մեր Հայաստանի ապագան նրա նման հրաշալի երիտասարդների ձեռքերում է՝ Շնորհակալ եմ: