ՄԻ ԱՆՁՐԵՎ ՕՐ
Անձրև է, մեղմ, միալար,
Թախիծ է, տրտմություն,
Իմ հոգին երգ է մտմտում
Անձրևի ու թախծի մասին...
Հուզախառն մտքեր են պարուրել
Անձրևով զմայլված հոգուս,
Ասես Տերյանը արթնացել՝
Երգ է շշնջում ականջիս:
ՈՒզում եմ գտնել ես մեկին,
Որ մեկնի խորհուրդն անձրևի,
Բայց մշուշ է տիրում ամենուր,
ՈՒ չկա ուրվագիծն ցանկալի:
Անձրևի ու թախծի մասին
Իմ երգը հղում եմ տիեզերք,
Միգուցե կապույտ անծիրում
Դու էլ քո երգն ես երգում:
Թող գտնեն այնտեղ մեկմեկու
Մեր հույզերն անձրևով տարված.
Ո՞ վ գիտե, գուցե և մի օր
Հոգիները մեր գտնեն իրար:
ՈՒ բերեն մի ուրիշ անձրև օր,
Հանդիպում՝ սրտերին մեր մոլոր,
Որ թախծին գույն կտա գարունի
Հույզերին՝ հավատ ու անդորր:
15 սեպտեմբերի, 2008թ.
Անձրև է, մեղմ, միալար,
Թախիծ է, տրտմություն,
Իմ հոգին երգ է մտմտում
Անձրևի ու թախծի մասին...

Անձրևով զմայլված հոգուս,
Ասես Տերյանը արթնացել՝
Երգ է շշնջում ականջիս:
ՈՒզում եմ գտնել ես մեկին,
Որ մեկնի խորհուրդն անձրևի,
Բայց մշուշ է տիրում ամենուր,
ՈՒ չկա ուրվագիծն ցանկալի:
Անձրևի ու թախծի մասին
Իմ երգը հղում եմ տիեզերք,
Միգուցե կապույտ անծիրում
Դու էլ քո երգն ես երգում:
Թող գտնեն այնտեղ մեկմեկու
Մեր հույզերն անձրևով տարված.
Ո՞ վ գիտե, գուցե և մի օր
Հոգիները մեր գտնեն իրար:
ՈՒ բերեն մի ուրիշ անձրև օր,
Հանդիպում՝ սրտերին մեր մոլոր,
Որ թախծին գույն կտա գարունի
Հույզերին՝ հավատ ու անդորր:
15 սեպտեմբերի, 2008թ.
Комментариев нет:
Отправить комментарий