понедельник, 2 апреля 2012 г.



ԱՇՆԱՆԱՅԻՆ ՌՈՄԱՆՍ՝  որ Ես երգում եմ

Աշունը երբեք գարուն չի բուրում,
Աշունը գարնան զարթոնք չի սիրում,
Աշունը հավատ ինձ չի ընծայում,
Աշունը ձմռան ավետն է բերում.

Աշնանը այնպես թախծում է հոգիս,
Աշնանը այնպես տխրում է հոգիս,
Աշնանը այնպես ցավում է հոգիս,
Աշնանը այնպես լալիս է հոգիս.

ՈՒ այսպես աշունն հալածում է ինձ,
Գունեղ դեղինով խաբում է կրկին,
Մութ գիշերներով, ցուրտ քամիներով
Պարուրում է ինձ, վախեցնում կրկին.

Աշունը երբեք գարուն չի բուրում,
Աշունը գարնան զարթոնք չի սիրում,
Աշնանը այնպես ցավում է հոգիս,
Աշնանը այնպես լալիս է հոգիս...

Աշունը անչափ բարի է դարձել...
- Աշուն, սիրելիս, անփորձ շուրթերիս
Համբույր դրոշմիր էլի ու էլի
Իմ սիրելիի անեղծ շուրթերով...

Աշունը անչափ թովիչ է դարձել՝ գարուն է բուրում,
Աշունը անչափ անկեղծ է դարձել՝ հավատ է սփռում,
Աշունը անչափ խոսուն է դարձել՝ հույսեր է բերում,
Աշունը անչափ բարի է դարձել... սեր է շռայլում...


1987-2008

Комментариев нет:

Отправить комментарий