понедельник, 2 апреля 2012 г.






ԽԵՆԹԱՑԵԼ ԵՄ ԿՐԿԻՆ















Գարնան օրվա մեջ
Անձրևի մի կաթիլ,
կամ թե պայթած բողբոջ
հենց աչքիս են զարնում,
խենթանում է հոգիս …
Պար են բռնում բառերն
ծաղկաթերթի նման՝
քամու ծափին հլու,
ու բերում են շուրթիս
խենթ, աննոտա երգեր …



















Ար
ևի մի շող
ամպերի տակից՝
Բեկ-բեկուն ժպիտն աշխարհին հառած,
կանաչ մի տերև ՝
անձրևի կաթիլն իրեն համբուրած,
Թռչունների չուն՝
նման սլաքի հույսին բևեռված …
ու ժպիտ թախծոտ
Քեզ եմ նվիրում…

…խենթացել եմ կրկին…

2 комментария:

  1. Հիրավի գեղեցիկ է Խնեթությունը հոգուդ,,, ու այնքա՜ն գեղեցիկ...

    ОтветитьУдалить
  2. ժպտում եմ քեզ հոգուս ողջ ջերմությամբ, շնորհակալ եմ

    ОтветитьУдалить