ԿԱՐՈՏԻՍ ԳՈՒՅՆԵՐԸ
Սիրտս լեցուն է անհագ կարոտով,
ու Կարոտն այդ ինչ-որ գույն ունի.
Շուրթերդ եմ ուզում՝ քաղցր ու փքուն, համբույրիդ համով ,
Ու կարոտն իմ կարմիր գույն ունի շուրթերիդ նման,
ինչպես ճաք տված Նուռը աշունքին:
Աչքերդ մովի, որ որոնում են աստղերից անդին, տիի եզերքում
տեսիլքս ամպե, ու կարոտս այդ այնքա՜ն ճերմակ է,
ինչպես ծաղիկը գարնան զարթոնքին:
Սիրով եմ հիշում հայացքդ անմե՜ղ, թախիծով լեցու՜ն, սպասումով լի
հառած դեպ հեռուն… կարոտն հայացքիդ երկնի գույնն ունի,
ինչպես դալուկը սիրո արբունքին:
Արևն իր շողն է պահ տվել հոգուդ, ու հորդում է այն դեպի քո սիրտը,
որ հետո ժպիտ դառնա լույս դեմքիդ… Կարոտում եմ ես ծիրան ժպի՛տդ,
ինչպես Արևը անամպ երկնքին:
Բույրդ եմ զգում իմ երազներում, ու այն տանում է հոգուս խռովքին,
որ տարածվում է արյանս հոսքով… կարոտս բույրիդ բորբ շառագույնն է,
ինչպես բերկրանքի հևքը խոնջանքին…
Սիրտս լեցուն է անհագ կարոտով,
ու Կարոտս այդ քանի՜ գույն ունի…
Նվիրում եմ իմ սիրելի Թամարին
Комментариев нет:
Отправить комментарий