ՆԵ և ՆԱ
Ոնց
բոժոժը պատռած թիթեռ՝
անհոգ մեկ օրվա կյանքով,
ոնց ծիծառ՝
ազատ երկնքում,
այդպիսին է
արարածը ՆԵ։
Կուռ, ամուր՝
հաստատուն պատի պես,
Անհողդող, սրատես, համարձակ՝
Ինչպես կանդը օդում ,
ՆԱ՝
խոհեմ, նախապապի գեներով,
Շրջվեցին
ակամա իրարու,
ակամա իրարու,
երբ անցել էին
քայլ առաջ,
քայլ առաջ,
ՆԵ՝
սեթևեթ աղջնակ,ՆԱ՝
վաղուց լուրջ տղամարդ...
ժամանակը
մեկի ուշացել էր,
մեկի ուշացել էր,
իսկ մյուսի համար՝
շտապել...
19 նոյեմբերի, 2017թ
Комментариев нет:
Отправить комментарий